Ուղիղ եթեր
Մենք հարկերը մուծենք, որ Նիկոլն ու կնիկը Միստր Ֆիքսի նման 80 օր աշխարհի շուրջ պտտվին
copy image url

Մենք հարկերը մուծենք, որ Նիկոլն ու կնիկը Միստր Ֆիքսի նման 80 օր աշխարհի շուրջ պտտվին

Ներքին 1 տարի առաջ - 22:03 26-02-2024
Այսօր Շիրակի մարզպետարանի դիմաց Շիրակի մարզի «խոպանչիները» կրկին բողոքի ակցիա են արել։ Արտագնա աշխատանքի մեկնողները դժգոհում են, որ պաշտոնյաները մեկը մյուսից տեղյակ չեն, ոչ մի հստակ պատասխան չեն տալիս։ Եվ քանի դեռ հստակ պատասխան չկա այս հարցի շուրջ, ուրեմն իրենք կշարունակեն իրենց բողոքի ակցիաները, կդիմեն անգամ ծայրահեղ քայլերի՝ կփակեն միջպետական կարեւոր նշանակության ճանապարհները։

Oragir.News-ի հետ զրույցում արտագնա աշխատանքի մեկնողներից մեկն ասում է. «Ժողովրդին ոչխարի տեղ են դրել, ըլը ըսեք, որ տրամաբանությամբ ես պտի հարկ տամ։ Ես գուզեմ հարցնեմ. ընկե՛ր Նիկոլ, դու չես տվել ընձի աշխատանք, քեզի ընչի՞ հարկ տամ։ 50° մառոզին երթամ աշխարհի ծերը հասնիմ, որ երեխեքս սովի չմատնվին, ընդեղ հարկ տամ, ըստեղ տամ։ Ըդքան հարկ տամ, էլ ընչի կաշխատիմ։ Աշխատանք տվեք, ըստեղ մնամ, աշխատիմ, ընձի համար ավելի լավ՝ ռսի համար աշախտելու տեղը, իմ երկրիս համար կաշխատիմ։ Սաղ օդերը կփակեն ու կըսեն՝ ապրեք»,-ասում է տղամարդը։

Մեկ այլ արտագնա աշխատանքի մեկնող էլ մեզ հետ զրույցում ասում է, որ 20 տարուց ավելի գնում է Ռուսաստան, բայց ոչ մի անգամ նման խնդիր չի եղել։

«Ժողովրդին կրակի առաջ են կանգնեցրել, Փաշինյանը երևի ինքն էլ չի հասկնա՝ ինչ կխոսա, չեմ էլ ուզե էն օրվա ըսած խոսքերը կրկնեմ։ Ժողովրդի ջեբը մտնելու թազա ձև է, մենք հարկերը մուծենք, որ Նիկոլն ու կնիկը Միսթր Ֆիքսի նման 80 օր աշխարհի շուրջ պտտվին։ Մարդը լավ օրից չէ, որ տնից տեղից կտրվի ուրիշ տեղ կերթա աշխատանք գտնելու»։

Արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ ասում էին, որ ոչ միայն չեն վճարելու, այլ նաև պայքարելու են այս որոշման դեմ։

Նշենք նաև որ ՊԵԿ-ը տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ ՊԵԿ-ը արգելադրում և գանձումներ չի իրականացնի արտագնա աշխատանքի մեկնողների հանդեպ, իսկ վճարված գումարները կվերադարձվեն:

Ամենից շատ դիտված

09:10 Ոտաբոբիկ նվաստացում. կա թաքնված պլան, նորից «կգցեն»
12:58 Թուրքիան փոխարինում է ՌԴ-ին Հայաստանում. թուրք-ադրբեջանական մամուլը` Փաշինյանի այցի մասին
23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
15:25 Պարզապես կանչել էին, երևի գիժը՝ Փաշինյանը, խուճապի մեջ է․ շարժման մասնակից
15:33 Բնակարանային վարձավճարի հարցը պարտավոր են լուծել. արցախցիները պատրաստվում են ցույցերի
17:05 Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը․ վերլուծաբան
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
12:40 Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
14:54 Փողոցի խուժան չենք, կուսակցություն ենք․ ծանուցում լինի՝ կգնամ ոստիկանություն․ Վիկտոր Մնացականյան
15:18 Թուրքերը զոռով բռնե՞լ, տարե՞լ են․ Նիկոլն ա գնացել մզկիթ․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի