Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:15 23-02-2024

Մեծ պատիվ է մոտիկից զգալ Միսաք և Մելինե Մանուշյանների պանթեոնացումը

Ֆրանսահայ թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է նախօրեին իր նվագակցությամբ «Կռունկ»-ի հնչյունների ներքո Փարիզի Պանթեոնում Միսաք և Մելինե Մանուշյանների մասունքների ամփոփման արարողությանը։

«Ի՜նչ մեծ պատիվ է այսքան մոտիկից զգալ Միսաք և Մելինե Մանուշյանների, ինչպես նաև Ֆրանկ-Տիրեի բոլոր ընկերների և պարտիզանների՝ Փարիզի Դիմադրության շարժման ներգաղթյալ անդամների պանթեոնացումը»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված