Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:00 20-02-2024

Արցախի ազատության պայքարը կարող է հաջողությամբ պսակվել

Փետրվարի 20-ը մի ժամանակ միայն պարծանքի զգացում էր առաջացնում։ Հիմա շատերն են կարծում, որ գնացքն անցել է՝ Արցախը զավթվել է, հայերը բռնի տեղահանվել են։ Ու հիմա Արցախի ինքնորոշման մասին խոսելը ոչ միայն իրականությանը ոչ համարժեք կարող է ընկալվել, այլև նոր պատերազմի կամ լարվածության առիթ դառնալ։ Նիկոլ Փաշինյանն իր սխալները քողարկելու և հավանական ռևանշիզմի քարոզչության դեմն առնելու համար փորձում է կեղծ պատկեր ստեղծել, իբր Արցախի ազատության համար պայքարը պարտվելու էր անխուսափելիորեն։ Ենթադրելի է, որ այս շեշտադրումն է լինելու նաև պաշտոնյաների այսօրվա ուղերձներում։

Փետրվարի 20-ը Ղարաբաղյան շարժման տարեդարձն է։ Առիթ է արժևորելու ժողովրդական պայքարը։ 1988-ին այս օրը Արցախն ինքնորոշման իրավունքով որոշեց միանալ Հայաստանին։ Արցախի հարցի կարգավորման միջազգային սկզբունքներից մեկն այսօր էլ ինքնորոշման իրավունքն է։ Մեր կռիվը ինքնորոշման իրավունքի հիմքով էր, ժողովրդի ազատության իրավունքն իրացնելու համար էր։ Ցույցով, կռվով, պատերազմով, հազարավոր զոհերով, բանակցությամբ այսքան տարի շարունակվող Արցախյան պայքարն ազատության համար է։

88-ից մինչև հիմա Արցախի հարցի հայանպաստ լուծման երկու տարբերակ է քննարկվում։ Առաջինը՝ Արցախը հայկական պահել Ռուսաստանի աջակցությամբ, ամրապնդելով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Երկրորդ տարբերակով՝ Արցախի ազատության բանալին ՀՀ անկախությունն է։ Եվ Արցախի համար պայքարում անհրաժեշտ է նախ Հայաստանն ազատել ռուսական ազդեցությունից։ Այդ ազդեցության ամենասուր գործիքը Հայաստանում տեղակայված ռուսական զորքերն են։ Ուստի առաջին քայլով անհրաժեշտ է Հայաստանից ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցը բերել օրակարգ, կազմել դուրս բերման ժամանակացույցն ու իրականացնել հնարավորինս արագ։ Հայաստանից ռուսական զորքերի դուրս հրավիրելուց հետո Արցախի հարցը կրկին կարելի է բարձրացնել։ Եթե Արցախի ազատության պայքարի առաջին տարբերակը մինչև վերջ սպառվել է, ապա երկրորդ տարբերակ-ուղին դեռ տրորված չէ։

Շուրջ 30 տարի ժողովուրդը հույս էր փայփայում, որ Արցախը ճանաչվելու է անկախ կամ միավորվելու է Հայաստանին քաղաքական գործիչների իմաստության, ժողովրդի հաստատակամության շնորհիվ, նվաճված դիրքերի մի մասը զիջելու գնով, և այն պարզ պատճառով, որ աշխարհն ուզում է երախտագիտություն հայտնել հայ ժողովրդին։

88-ի Ղարաբաղյան շարժմամբ հայ ժողովուրդը նշանակալի ավանդ է ունեցել Խորհրդային միության կործանման և խորհրդային բռնազավթումից ժողովուրդների ազատագրման ընդհանուր գործում։ Ժողովրդի մի մասը կարծում էր, որ Սառը պատերազմում հաղթողները բարոյական պարտավորություն ունեն հայ ժողովրդի հանդեպ։ Այդ պարտավորությունից ելնելով են սատարում հայ ժողովրդին, ակնարկում, որ Արցախը կարող է անկախ լինել կամ միավորվել Հայաստանին։

Ներկայում ՔՊ-ն ու նրան ձայնակցող որոշ ուժեր հրաժարվում են Արցախի ազատության համար պայքարից։ Այս դեպքում հաղթողները, ենթադրաբար, ուրախ կլինեն, որ ազատվում են բարոյական պարտավորությունից։ Բայց քանի դեռ կա ժողովրդականություն վայելող և Արցախի ազատության համար պայքարող քաղաքական միավոր, ապա ԱՄՆ-ն, ՄԹ-ն ու Ֆրանսիան Արցախի ազատության էջը փակելու բարոյական իրավունք չունեն։

Հիմա ժողովրդի մի մասը հաշտվել է հայրենիքի մի հատվածի բռնազավթման փաստի հետ։ Մի մասը կորստի ցավից կծկվել է, անիծում է այդ օրը, որն այդքան բան խլեց։ Բայց քիչ չեն նաև լավատեսները, որոնք պարծանքով են նշում Փետրվարի 20-ը, ազգային զարթոնքի օրը, հույս արթնացնում, որ եթե խիզախ ու իմաստուն առաջնորդները շարունակեն պայքարը, ապա մի օր հաջողության կհասնենք։ Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ չբարեկամները կճանաչեն Արցախի ժողովրդի ազատության իրավունքը, կճանաչեն Արցախի ինքնորոշման իրավունքը, Հայաստանին միանալու իրավունքը, կճանաչեն Արցախը որպես անկախ Հայաստանի մաս։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին