Ներքին 2 տարի առաջ - 14:30 19-02-2024

ԵԿՄ-ի 4 զոհերը մեղադրվում են հանիրավի․ նրանք պաշտպանել են այն դիրքերը, որոնցից բանակը հրաժարվել է

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում փետրվարի 13-ին թշնամու կրակոցի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունեցավ, 4-ն էլ ԵԿՄ-ի հետ էին դիրքեր բարձրացել։

Ինչպես թշնամի Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շտապեցին մեղադրել հայկական կողմին՝ նշելով, թե տղաները խմած են եղել, առաջինը հենց իրենք են կրակ բացել,որ այդ ամենը պետք է քննվի և այլն։ Ավելի պարզ ասած՝ իշխանությունները մեղքը գցեցին Երկրապահի տղաների գրպանը։

Արդյոք հայկական կողմն էր առաջինը կրակ բացել թշնամու դիրքերի վրա, հարցի պատասխանը իրավապահ մարմինները կտան, բայց այստեղ գոյություն ունի հարցի բարոյական կողմը։ Oragir.News-ի տեղեկություններով՝ ԵԿՄ-ի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում առաջնագծի մի հատվածում, որտեղ ՊՆ-ն հրաժարվում է կանոնավոր զորք տեղակայել։ Խոսքը Ներքին Հանդի հատվածում տեղակայված դիրքերի մասին է, որոնք 3 կողմից դիտարկվում են թշնամու կողմից և ամեն պահ կարող են զինվոր սպանել։

Փաստացի իշխանության ներկայացուցիչները լավ գիտակցելով այս ամենը՝ մեղադրում են սեփական կյանքը վտանգելով սահմանին կանգնած ԵԿՄ-ի անձնակազմին։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված դիրքերի վրա թշնամու կողմից արձակած կրակոցների հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր։
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են ՝

Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին