Ներքին 2 տարի առաջ - 14:10 02-02-2024

Ալեն Սիմոնյանի հետ մեր թիմը խնդիր չունի, հերքում եմ. Վահագն Ալեքսանյան

ՀՀ-ում ոչ մի պարագայում կոռուպցիան տեղ չունի, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարության շուրջ ծավալվող իրադարձություններին և դրա շրջանակում ձերբակալություններին։

«Չեմ կարող մեկնաբանել դատարանների որոշումները, թե ինչու մեկին՝ կալանք, մյուսին՝ ոչ»,-ասաց Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, որը խնամքին երկու մանկահասակ երեխա ունի, կալանավորել, իսկ էկոնոմիկայի փոխնախարարին՝ ոչ։

Դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանի հետ թիմը խնդի՞ր ունի, և հնարավո՞ր է՝ նա ընդհանրապես հեռացվի թիմից և ԱԺ նախագահի պաշտոնից՝ Վահագն Ալեքսանյանն արձագանքեց.

«Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության վարչության անդամ է, ԱԺ նախագահն է, մեր թիմակիցն է, և մեր թիմը նրա հետ ոչ մի խնդիր չունի։ Երեկ չենք հանդիպել, բայց ձեր ասածը, թե թիմն իր հետ խնդիր ունի, չի համապատասխանում իրականությանը»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից