Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 09:55 31-01-2024

Հարավային Կորեայի ափերի մոտ ամերիկյան F-16 կործանիչ է կործանվել

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաստատել են Կորեայի Հանրապետության արևմտյան ափին ամերիկյան F-16 կործանիչի կործանման մասին կորեական լրատվամիջոցների հաղորդագրությունը։

«Օդաչուն հաջողությամբ կատապուլտվել է և փրկվել: Նա գիտակից վիճակում է և տեղափոխվել է բժշկական հաստատություն՝ հետազոտման համար»,- ասվում է Կունսան ավիաբազայի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ թռիչքի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Հրամանատարը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը՝ ամերիկացի զինծառայողին փրկելու հարցում ցուցաբերած օգնության համար և ասել, որ այժմ ուժերը կուղղորդվեն ինքնաթիռի բեկորները որոնելու համար։

Վթարի պատճառները չեն հրապարակվի մինչև հետաքննության ավարտը: