Ներքին 2 տարի առաջ - 16:47 30-01-2024

Հայկական ֆիլմերի 90%-ում քրեական ենթամշակույթ կա, ի՞նչ է լինելու․ ՔՊ-ական պատգամավոր

Բոլոր հայկական ֆիլմերի 90%-ում քրեական ենթամշակույթ կա։ Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նկատեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Նա հարց ուղղեց նախագծի հեղինակ իր կուսակից գործընկերոջը` ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, թե ով է որոշելու` որ ֆիլմը կարող է ցուցադրվել, որը` ոչ։

«Ես կարծում եմ, որ մենք հնարավորինս պարզ և կոնկրետ բանի մասին ենք խոսում և արկեր չենք դնում կինոարտադրողների ու հեռուստաընկերությունների տակ, որ ասենք` ցույց տվեցիք, դե, եկեք, մենք ձեզ պետք է տուգանենք։ Ես վստահ եմ, որ ՀՌՀ-ը կինոարտադրողների ու հեռուստաընկերությունների հետ կաշխատի, և մենք հընթացս ավելի կոնկրետ իրավիճակ կունենանք նման բովանդակություն պարունակող ֆիլմերի, հեռուստահաղորդումների նկարահանման մասով»,- ասաց Հովհաննիսյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն էլ նկատեց, որ «քրեական ենթամշակույթ» եզրույթը սահմանված է Քրեական օրենսգրքով։

«Այս փոփոխությունը եթե դիտարկենք ավելի շատ որպես ուղերձ, որ այնուամենայնիվ այսօրվա իշխանությունը, ԱԺ–ն ուշադրության կենտրոնում է պահում և չի խրախուսում նման ապրելակերպը, նման բարքերը, այդ առումով, չնայած մի շարք խնդրահարույց կետերին, ՀՀ կառավարությունը ընդհանուր առմամբ դեմ չէ առաջարկվող փոփոխություններին»,- ասաց ԲՏԱ փոխնախարարը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը համաձայնեց, որ նախագիծը զուտ արժեքաբանական է։ Բայց այն նոր կարգավորում չի ավելացնում գործող օրենսդրական նորմերին։
«Գործող մեխանիզմները բավարար են, մենք, ըստ էության, նոր մեխանիզմներ չենք ամրագրում այս նախագծով»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը` հիշեցնելով, որ գործող օրենքով հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող բոլոր հաղորդումներում նշվում է դրանց լսարանի տարիքային սահմանափակումը։

Հանձնաժողովը 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով դրական եզրակացություն տվեց Արթուր Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությանը` այն ներկայացնելով առաջիկա լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ