Ներքին 1 տարի առաջ - 12:07 03-02-2025

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն իրականացրել է դրամական միջոցների անօրինական հավաքագրում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն և քրեական աստիճանակարգություն ունեցող Ա.Ա.-ն մասնակցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող անձանց միավորմանը:

Մասնավորապես՝ Ա.Ա.-ն մասնակցելով Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, վերջինիս հանձնարարությամբ 2023-2024 թվականների ընթացքում իրականացրել է դրամական միջոցների հավաքագրում, ինչի արդյունքում ձեռք բերված անօրինական եկամուտը տնօրինվել է Ա.Ջ.-ի կողմից և ուղղվել ՀՀ-ում գտնվող տարբեր կալանավայրեր:

Բացի այդ, Ա.Ա.-ն 2024 թվականի հունվարի 11-ին տեղեկանալով 2023 թվականի դեկտեմբերի 18-ին Ալավերդի քաղաքի թաղամասերից մեկում երկու անձանց միջև դանակահարության դեպքի մասին, ստանձնել է նշված մասնավոր հարցի լուծումը:

Ա.Ա.-ն շարունակելով մասնակցել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը՝ 2024 թվականի հունվարի 20-ին կապ է հաստատել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ա.-ի հետ և ներկայացնելով վերը նշված մասնավոր վեճը, վերջինիս միջոցով Ա.Ջ.-ից թույլտվություն է ստացել, որ վիճաբանության կողմերից մեկը բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն լուծի վեճը:

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը), Ա.Ջ.-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), Ա.Ա.-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ա.Ա.-ի մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ