Ներքին 2 տարի առաջ - 11:48 30-01-2024

Համագործակցության լավ փորձ է ձևավորվել․ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկար տարիների գործընկերությունը երկու երկրների միջև և նշել, որ համագործակցության լավ փորձ է ձևավորվել, որը զարգանալու և ընդլայնվելու հեռանկարներ ունի:

Դեսպան Իմանբաևը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ոլորտային արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:

Դեսպանը, մասնավորապես, կարևորել է կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները և երկկողմ կապերի զարգացումը:

Ներկայացնելով ՀՀ-ում ընթացող բարեփոխումները՝ նախարարը շեշտել է բուհերի միջազգայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև կարևորել միջբուհական համատեղ հետազոտական նախագծերը:

Ժաննա Անդրեասյանը դեսպանին տեղեկացրել է, որ Երևանի պետական համալսարանում ներդրված կրթական ծրագիրը ղազախերեն ուսումնասիրելու հնարավորություն է ընձեռում: Նա կարևորել է, որ Ղազախստանում նույնպես ներդրվի հայերենի ուսուցման բուհական ծրագիր. «Կարծում եմ՝ դա երկու բուհերի միջև համագործակցության հրաշալի առիթ կլինի, որի շրջանակում հնարավոր կլինի նաև կազմակերպել ուսանողների, ինչպես նաև դասախոսների փորձի փոխանակման ծրագրեր», - ասել է Ժաննա Անդրեասյանը:

Կողմերը կարևորել են նաև սպորտի, երիտասարդության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ավարտին դեսպան Բոլատ Իմանբաևը Ժաննա Անդրեասյանին նվիրել է 2023թ. նոյեմբերին հայերենով լույս տեսած «Ղազախական ժողովրդական հեքիաթներ» գիրքը:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո