Մամուլ 2 տարի առաջ - 08:40 24-01-2024

ԱԺ ընդդիմության հետ ո՛չ Արեւմուտքն է համագործակցում, ո՛չ Ռուսաստանը. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱԺ ընդդիմության հետ ո՛չ Արեւմուտքն է համագործակցում, ո՛չ էլ անգամ Ռուսաստանը։

Պատգամավորներից մեկը դժգոհեց, որ ընդդիմադիր պատգամավորները, կարելի է ասել, «պերսոնա նոն գրատա» են դարձել ՀՀ-ում հավատարմագրված գրեթե բոլոր դեսպանների համար: Նրանք կա՛մ չեն արձագանքում, երբ ընդդիմությունը որեւէ հարցով դիմում է` հանդիպում խնդրելով, կա՛մ արձագանքում են ամիսներ հետո, երբ խնդիրը, որի մասին պատգամավորները ցանկացել են իրազեկել, քննարկել, այլեւս կորցրել է ակտուալությունը: Իսկ որոշ դեպքերում էլ դեսպանները լսում են ու մատը մատին չեն խփում:

Մինչդեռ անցյալում դեսպաններն իրենք էին հանրային հնչեղություն ստացած իրադարձությունների ժամանակ կապ հաստատում ընդդիմադիր պատգամավորների հետ եւ փորձում ներազդել գործող իշխանությունների վրա։ Հիմա ո՛չ մարդու իրավունքների ոտնահարումները, ո՛չ մեդիայի խնդիրները, ո՛չ քաղաքական հալածանքները արեւմտյան «դեմոկրատներին» չեն հուզում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»