Հունվարի 19-ին 17 տարին մեկ գնդակահարվեց հայոց ազգային դատի նոր խոսքը, նոր Հայաստանը
copy image url

Հունվարի 19-ին 17 տարին մեկ գնդակահարվեց հայոց ազգային դատի նոր խոսքը, նոր Հայաստանը

Ներքին 1 տարի առաջ - 22:37 19-01-2024
Խորհրդային այլախոհ Ռազմիկ Մարկոսյանը անդրադարձել է Մովսես Գորգիսյանի և Հրանտ Դինքի կերպարներին՝ գրելով․

«ԱՅՆ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՀՈՒՆՎԱՐԻ

19-ը 1990 թվականի այս օրը՝ հունվարի 19-ին, քազաքական գործիչ, հրապարակախոս, «Հայրենիք» ամսագրի խմբագիր, անկախության գաղափարի հայաստանյան ջահակիր Ազգային միացյալ կուսակցության անդամ, Ազգային ինքնորոշում միավորման և նրա «Անկախության բանակի» հիմնադիր անդամ Մովսես Գորգիսյանը Երասխավանում սկսված ու մինչ օրս շարունակվող հայ-ադրբեջանական զինված բախումների առաջին զոհը դարձավ: Մեր քաղաքական պայքարում մեծ կարևորություն ունեցող, որպես գաղափարական գործիչ ժամ առ ժամ հասունացող 28-ամյա նվիրյալն ու ապագա ազգային հերոսն իր մահկանացուն կնքեց հայկական անկանոն բանակի շարքերում, «ազգայնացված» զենքը ձեռքին:

Այն ժամանակ մեզանում ազնիվ գործիչներ շատ կային: Մովսեսը նաև ազնվական էր: Ի տարբերություն շատ նվիրյալների, նա նաև գիտակցում էր մեր՝ իրենից տարիքով ու քաղաքական պայքարում բովված գործիչներիս փորձը ուսումնասիրելու, թրծված տեսակետների վրա հիմնվելու կարևորությունը: Քաղաքական պայքարում, իր ժողովրդի դատի մարտադաշտում Մովսեսը դեմ առ դեմ կանգնած էր հակառակորդի առաջ ու չէր ենթադրում որևէ միջամտություն, երրորդ ուժի «բարի կամքի» որևէ դրսևորում: Իր պայքարում Մովսեսն ազնիվ էր թե՛ իր ժողովրդի, թե՛ թշնամու առաջ: Նա լավ գիտեր «ազգամիջյան» ու «միջազգային» բառերի նշանակությունը, և մեր եռագույնը ծածանեց հենց այդ հասկացությունների սահմանագծում:

Մովսեսին ուղղված գնդակի չարբաստիկ ընթացքը շարունակվեց 17 տարի, և 2007-ի նույն օրը՝ հունվարի 19-ին, այն խոցեց մեր ժողովրդի մի այլ նվիրյալի՝ Թուրքիայում հրատարակվող «Ակոս» ամսագրի խմբագիր Հրանտ Դինքին: Իր ապրած 52 տարիների ընթացքում Դինքը հասցրել էր ավելի լայն գործունեություն ծավալել և՛ որպես հրապարակախոս, և՛ որպես քաղաքական ու հասարակական գործիչ: Թուրքիայում ծնված ու ապրած լինելով, տարբեր էին նաև Դինքի ազդեցության ու գործունեության ոլորտներն ու մեթոդները: Թեև այս երկու նահատակներն էլ հրապարակախոս էին, բայց լսարանների ծավալն ու տարամետությունը ենթադրում էին «շարադրանքի» տարբերություն: Բայց շատ կարևոր բաներ նույնացնում էին նրանց. ազնիվ նվիրվածությունն ու ազգային խնդիրների լուծման հարցում աշխարհի ու սեփական դրդապատճառները տարանջատելու, դրանց իրական գնահատականը տալու շնորհն ու պատրաստակամությունը: Նրանք միամիտ չէին ու չէին քարոզում աշխարհից մասնատվածություն, պարզապես լավ էին պատկերացնում, որ անցյալի ցավը պատմական դասի վերածելու հարցում երրորդ ուժի միջամտությունը նշանակում է երրորդ շահի միջամտություն:

Մեր զինված պայքարում Մովսես Գորգիսյանի մասնակցությունը թելադրված էր զուտ պահի անհրաժեշտությամբ: Մարտի դաշտում չէր, որ անփոխարինելի էր Մովսեսը: Երասխավանում մենք ձեռք բերեցինք ազգային հերոս, բայց կորցրինք մեր ժամանակի հերոսին, որը կարող էր սերունդներ դաստիարակել, մեր նոր հանրապետության քաղաքական գործչի ու քաղաքացու կատարելատիպը լինել: Այս հարցում նա իսկապես անփոխարինելի էր:

Իր տեսակի ու տեսակետների մեջ անփոխարինելի էր նաև Հրանտ Դինքը: Նա նոր հայացք էր անցյալին ու ներկային: Իր ծագմամբ ու ծննդաավայրով, իր ապրած կյանքի բերմամբ, նա այն միակ ընդունելի «երրորդ ուժն» էր, որ միջնորդելու իրավունք ուներ երկու ժողովուրդների միջև: Դինքն իրավամբ բացառում էր թուրք ժողովրդին պարտադրաբար 1915-ի ցեղասպանությունն ընդունել տալու տեսակետը ու իր գործունեությամբ թուրքերի կամավորության ճանապարհն էր հարթում: Դինքի մահն իսկ ապացույցն էր հայ ժողովրդի ցեղասպանության, բայց նաև նրա ջանքերի շնորհիվ էր, որ հազարավոր թուրքեր կամովի դուրս եկան երթի ու աղաղակեցին. «Ես հայ եմ: Ես Հրանտ Դինքն եմ»: Հենց այդ կամավորության մասին էր խոսում Հրանտ Դինքը:

Այսպիսով, հունվարի 19-ին 17 տարին մեկ, գնդակահարվեց հայոց ազգային դատի նոր խոսքը, նոր Հայաստանը, որը, հուսամ, այս սուրբ նահատակների ոգեկոչմամբ կարարվի:

19 հունվար, 2016թ. ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ»։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր