Ներքին 2 տարի առաջ - 14:23 19-01-2024

ՀՀ-ն կարիք ունի նոր Սահմանադրության

Աշխարհը փոխվում է, և անխուսափելիորեն փոխվելու է նաև մեր տարածաշրջանը, փոխվելու է նաև և փոխվում է նաև Հայաստանի Հանրապետությունը. հունվարի 18-ին Արդարադատության նախարարությունում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս փոփոխությանը կարելի է ամենատարբեր կերպ վերաբերել: Բայց՝ անկախ նրանից, թե էվոլյուցիային ինչպես կվերաբերենք, այն տեղի է ունենում: Հետևաբար՝ մեր դիրքորոշումը և մոտեցումը պետք է լինի ոչ թե այն, որ այդ էվոլյուցիան կանգնեցնենք, սա ինքնին անտրամաբանական է, որովհետև էվոլյուցիան կանգնեցնելով՝ մենք դեգրադացիայի ենք հասնելու, այլ կառավարենք Հայաստանի Հանրապետության պետական շահերին համապատասխան:

Այս առումով, Արդարադատության նախարարի հետ աշխատանքային մեկ-երկու քննարկման ժամանակ ես արձանագրել եմ, որ իմ ու նաև մի շարք գործընկերների կարծիքով, և այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Ընդ որում, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ սովորաբար այս թեմաների մասին խոսելիս առաջին ֆոկուսը հետևյալն է՝ այս ի՞նչ կառավարման համակարգ ենք ուզում փոխել և ո՞ւմ համար:

Ուզում եմ ընդգծել, որ այդ հարցում իմ հրապարակային արտահայտած դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել: Ես համոզված եմ և ժամանակը՝ իհարկե, որոշ կասկածների փուլով, բայց ի վերջո ապացուցեց, որ ինձ համար գոնե և մի շարք գործընկերների համար Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը՝ հաշվի առնելով ժողովրդավարական մեր ձգտումները և ռազմավարությունները, ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար: Ընդ որում, ես հիմա ավելի եմ համոզվել, որ եթե 2020 թվականի հետպատերազմյան շրջանում մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա: Խոսքը սրա մասին չէ: Ես ուզում եմ հենց այս գլխից ասենք, որ կառավարման, օրինակ, ընթացիկ մոդելում քաղաքական առումով շատ բան փոխելու չկա: Դա մի փոքր մասնագիտական ոլորտի հարց է, օրինակ՝ դատաիրավական համակարգում ինչ է պետք փոխել: Նկատի ունեմ, քաղաքական առումով իմ խնդիրն ուրիշ է:

Առաջինը, որ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք ինչքան էլ այդ խնդիրը փորձենք այլ ձևերով լուծել, Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:

Քանի որ երկու հարցում էլ Արդարադատության նախարարությունն, ըստ էության, շատ առանցքային դերակատարում ունի, ես ցանկացա սա ընդգծել, որպեսզի մենք առաջիկայում տրամադրվենք այսպիսի աշխատանքի: Նաև այս ուղերձը հղենք մեր իրավաբանական հանրությանը, որ իրավաբանական հանրության գործունեությունը Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունն ապահովելու տեսակետից առաջիկայում ակնհայտորեն մեծանալու է: Ընդ որում, ես այդ մոտեցման արդյունավետությանը հավատում եմ և տեսնում եմ նաև ու համոզված եմ, որ պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում, իսկապես, իրավաբանական աշխատանքն այդ դիրքորոշումների լեգիտիմությունը, մեր նույնիսկ քաղաքական որոշումների լեգիտիմությունն ապահովելու առումով կարող է բավականին մեծ էֆեկտներ և արդյունքներ ունենալ»,- նշել է վարչապետը:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան