Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը։ Կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջվում է Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։ Գրում է
Ermenihaber-ը։
Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշման վերաբերյալ հայտարարություն։
Մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական կողմը Սենատի կայացրած որոշման մեջ մեղադրում է հայկական լոբբիին։
Նշվում է, որ պետք է Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ կիրառվեն։ Ադրբեջանում գտնվող ֆրանսիացի պաշտոնյանների բոլոր ակտիվները պետք է սառեցվեն, ինչպես նաև դադարեցվեն Ֆրանսիայի հետ ունեցած տնտեսական բոլոր հարաբերությունները, իսկ ֆրանսիական բոլոր ընկերությունները հեռացվեն Ադրբեջանից։
Ինչպես նաև հավելվել է, որ ֆրանսիական ընկերություններին չպետք է թույլ տրվի մասնակցել Ադրբեջանում իրականացվող որևէ պետական ծրագրի։