Ներքին 2 տարի առաջ - 22:00 18-01-2024

Ամուլսարի պայքարը 12,5 տոկոսի համա՞ր էր, թե՞ ցույցեր կլինեն

Երկար տարիներ տևած պայքարից և փորձաքննություններից հետո Կառավարությունն այսօր որոշեց թույլ տալ Ամուլսարը շահագործել որպես հանք։

«Ամուլսարի հանքի շահագործումը լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական աճի և զարգացման համար: Հույս ունենք, որ Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ: Իհարկե, կառավարությունն արդեն որպես բաժնետեր այս հարցում կլինի հետեւողական»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Կառավարությունն այսօր ընդունեց «Լիդիան» ընկերության բաժնետոմսերի 12․5 տոկոսը ՀՀ կառավարությանը նվիրելու առաջարկը:

Այս ամենի ֆոնին տարօրինակ է 2019 թվականին Ջերմուկից և հարակից համայքներից ակտիվ պայքարի դուրս եկած բնակիչների, ինչպես նաև բնապահպանների լռությունը։

Oragir.News-ը կապ հաստատեց բնապահպան Անի Խաչատրյանի հետ, որը ևս դեմ էր Ամուլսարի հանքի շահագործմանը և ակտիվ պայքար էր տանում դրա դեմ թե Ամուլսար տանող ճանապարհին, թե Երևանի փողոցներում՝ «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով։

«Մեզ մոտ ոչ մի բան չի փոխվել»,- պատասխանեց բնապահպանը։

Դիտարկմանը՝ այսինքն՝ առաջիկայում մենք նորից կտեսնե՞նք «Ամուլսարն առանց հանքի» կարգախոսով ցույցեր, այդ թվում՝ Կառավարության շենքի դիմաց, Անի Խաչատրյանն այսպես արձագանքեց․

«Չգիտեմ՝ ինչ մեթոդներով կարվի, բայց ոչ մի դիրքորոշում չի փոխվել այն ժամանակից։ Տեղացիներն էլ են հայտարարություն տարածել այդ մասով»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Ջերմուկի մի քանի բնակիչների հետ, որոնք ևս տարիներ շարունակ պայքարում էին Ամուլսարի հանքը շահագործելու դեմ, սակայն նրանք հրաժարվեցին այս փուլում որևէ հայտարարություն անել։

«Թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը»։

Նշենք, որ տարեվերջին Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչներն հայտարարությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ Ամուլսարի մետաղական հանքի ծրագրի դեմ արտահայտված մարդիկ, լինելով տարբեր բնագավառներից, ունենալով տարբեր մասնագիտություններ և ապրելով տարբեր բնակավայրերում, ունեն հստակ դիրքորոշում Ամուլսարի ճակատագրի հարցում: Այն է՝ Ամուլսարը պետք է սար մնա և վերջ»։

Ու չնայած այս հայտարարությանը՝ Ամուլսարի համար ժամանակին պայքարի դուրս եկած անձինք լուռ են։ Ստացվում է, որ պայքարը նրա համար էր, որ «Լիդիան» ընկերության բաժնետոմսերի 12․5 տոկոսը նվիրի ՀՀ կառավարությանը։

Տպավորություն է, որ այն ինչ չէր կարելի այսպես կոչված նախկիններին՝ Ամուլսարի հանքի շահագործում, թանկացումներ և այլն, հիմա կարելի է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այդ թվում՝ Արցախի հանձնում, որովհետև և ամբողջ հասարակությունը, և առանձին խմբեր շարունակում են լուռ մնալ։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան