Զորակոչի և վարժական հավաքների մասին կծանուցեն նաև էլեկտրոնային եղանակով
copy image url

Զորակոչի և վարժական հավաքների մասին կծանուցեն նաև էլեկտրոնային եղանակով

Ներքին 1 տարի առաջ - 14:10 17-01-2024
ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է կարգավորել քաղաքացիներին զորակոչի և պահեստազորայիններին վարժական հավաքները մասին էլեկտրոնային իրազեկումը։ Մասնավորապես, ծանուցագիրը կհամարվի հանձնված ոչ միայն քաղաքացուն անձամբ տալու, այլև էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցման և հայտարարությունների կայքում [azdarar.am] տեղադրելու դեպքում։

Առաջին դեպքում ծանուցագիրը կհամարվի հանձնված, եթե ստացողը ծանոթացել է դրան և հաստատել այն էլեկտրոնային եղանակով, երկրորդ դեպքում՝ կայքում հրապարակվելուց 5 օր հետո: