Ներքին 5 տարի առաջ - 14:06 30-08-2021

Վարժական հավաքների, զորավարժությունների ներգրավելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները․ Պաշտպանն առաջարկներ կներկայացնի

Զորահավաքի, վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները, հայտնում է մարդու իրավունքների պաշտպանը։

Եթե պարտադիր զինծառայության զորակոչի համար օրենքով նախատեսված են ընտանեկան պայմաններից ելնելով զորակոչից տարկետում տրամադրելու և ծառայությունից ազատելու բազմաթիվ հիմքեր, ապա, ըստ Թաթոյանի, զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է և այդ անձանց շրջանակը վերանայման կարիք ունի:

Որպես օրինակ Պաշտպանը նշում է՝ թեև օրենքը զորահավաքային զորակոչից ֆորմալ առումով չի ազատում մարտական գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ կամ գերության մեջ գտնվող զինծառայողի ընտանիքի անդամին, այնուամենայնիվ 2020 թվականին սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին, ստեղծված իրավիճակով պայմանավորված, զինկոմիսարիատները գործնականում արդարացիորեն ձեռնպահ էին մնում նման անձանց ընդգրկել զորահավաքային զորակոչին:

Պաշտպանն առաջարկներով կդիմի ինչպես Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այնպես էլ Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա