Ներքին 1 տարի առաջ - 15:24 09-07-2025

Ձևավորվել է Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ

Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է․

Մենք՝ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակներս, խոր մտահոգությամբ արձանագրում ենք, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանական վերնախավի ու պետական համակարգի բարձրաստիճան գործիչները թիրախավորված ճնշմամբ հարձակվել են Հայոց Եկեղեցու սրբազան առաքելության և նրա սպասավորների վրա՝ հանրային տարածքը ողողելով թունավոր հեղեղով։

Հասկանալով, որ Հայոց Եկեղեցին դարերով եղել է մեր պետականության կորստի պայմաններում ազգի ինքնապահպանության ամուր սյունը, հայոց լեզվի, գրերի, դպրության և մշակութային ժառանգության անբաժան պահապանը, ազգագրական ու բարոյական կոդի պահպանողը, ինչպես նաև ունենալով պատմական հիշողություն Ավարայրից մինչև Ցեղասպանության որբանոցներ, պատերազմների ժամանակ, երբ եկեղեցին հանդես է եկել որպես աղետի և ցավի մեջ համախմբող ուժ, ինչպես նաև հաշվի առնելով, որ հավատքի ու եկեղեցական ինքնավարության վրա ցանկացած հարձակում միաժամանակ հարված է ազգային ինքնության հիմքերին, հայտարարում ենք Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհրդի ձևավորման մասին:

Խորհրդի նպատակներն են.

Պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր, իրավական և ազգային արժեքը՝ հակառակ ցանկացած կողմնակալ կամ կազմակերպված քարոզչական արշավների:
Հաստատված փաստերով ու հավաստի տեղեկատվությամբ արձագանքել հանրային դաշտում տարածվող ստահոդ պնդումներին և կանխել եկեղեցու, հոգևորականների կամ հավատացյալների դեմ ուղղված ատելության խոսքը։
Համախմբել հավատավոր ժողովրդին, մտավորականությանը և իրավապաշտպան շրջանակներին՝ ձևավորելու գործընկերային հարթակներ, որտեղ կքննարկվեն մտահոգությունները և կձևակերպվեն արդար ու իրավական լուծումներ։
Հետևել, որ պետական ցանկացած մարմին կամ պաշտոնյա իր հայտարարություններում ու գործառույթներում հարգի հոգևոր կառույցների ինքնավարությունն ու հիմնարար ազատությունները։

Մենք հայտարարում ենք, որ Խորհուրդը ոչ քաղաքական և ոչ կուսակցական կառույց է․ նրա աշխատանքը մեկնարկում է բացառապես հավատքին, պատմական կոչմանը և ժողովրդավարական արժեքներին հավատարմությունից դրդված՝ հիմնված սիրո, ազգային ոգու ու օրինականության վրա։

Խորհուրդը ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքահայ մեծ գաղթօջախներում, մասնավորապես, Փարիզում, Բուենոս Այրեսում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում։ Այս լայն ներկայությունը նպաստում է, որ Խորհուրդը ուշադիր լսի համայնքների կարծիքները և դրանք համախմբի մեկ միասնական ձայնում։

Հենվելով այս բազմակենտրոն ներկայության վրա՝ Խորհուրդը կոչ է անում անմիջապես դադարեցնել Հայոց Եկեղեցու նկատմամբ ուղղված բոլոր հարձակումներն ու ապատեղեկատվական արշավները և, փոխարենը, մեկտեղել ուժերն ու սրտերը՝ մեր հոգևոր տունը միասին պահպանելու համար, քանզի դրանով ենք ամրապնդում հայ ժողովրդի համերաշխությունն ու մեր պետականության պատիվն ու արժանապատվությունը։

Վստահ ենք, որ Տիրոջ խաղաղությունն ու Սուրբ Գրիգոր Լուսավորչի լուսեղեն հավատը կուղեկցեն մեզ այս դժվարին պահին՝ ուղղորդելով մեզ համերաշխության, ճշմարտության և փոխադարձ հարգանքի և միասնականության մեջ։

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել