Ներքին 1 տարի առաջ - 17:45 09-07-2025

Շանհայի կազմակերպությանը միանալը չի հակասում ԵՄ-ին․ դա նույնը չէ, ինչ Եվրազեսը․ Խզմալյան

«Դրանք միանման կազմակերպություններ չեն։ Ի տարբերություն Եվրազեսի, որի անդամն իսկապես չի կարող մասնակցել, քանի որ այնտեղ միջպետական և համակարգերի միջև մաքսային և հարկային պայմանավորվածություններ են, Շանհայի կազմակերպությունը նման պայմաններ ու նախապայմաններ չի առաջացնում, այսինքն՝ Շանհայի կազմակերպության անդամակցումը տեխնիկապես չի նշանակում, որ դա հակասում է Եվրամիությանը, դա նույնը չէ, ինչ Եվրազեսը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։

Նշենք, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ դառնալու ցանկություն է հայտնել։

Խզմալյանը նշում է՝ օրեր առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել է այն, ինչի մասին ինքն ավելի վաղ նախազգուշացնում էր։

«Ռուս-չինական կառույցին միացող կամ դրանց աջակցող երկրները ընկնում են ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչի մասին էի ես նախազգուշացնում, ինչը 2 օր անց հաստատեց ոչ այլ ոք, քան Միացյալ նահանգների նախագահը»,- ասաց նա։

Հարցին, թե՞ ինչու Հայաստանը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացնում, Խզմալյանը նկատեց, որ այդ հարցն իրեն ևս հետաքրքրում է։

«Ես չունեմ դրա պատասխանը, ես ինքս եմ այդ հարցը տալիս․․․արդեն 100 օրից ավել է, այդ հայտը չի ներկայացվում։ Մեզ համար դա խորագույն հիասթափության և վրդովմունքի առարկա է և անուղղակիորեն բացատրում է, որ սա պահանջում է Երևանի որդեգրած բալանսավորված մոտեցումը և կարծում եմ Ռուսաստանի արձագանքը։

Պետրոս Ղազարյանը, որը գլխավորում է Հանրային հեռուստատեսությունը, իր մի քանի հարցերի կեսը Կայա Կալասին ձևակերպվում է այսպես՝ «իսկ ի՞նչ կասի Ռուսաստանը, իսկ արդյոք Ռուսաստանը չի՞ նեղանա, դուք Ռուսաստանին չէ՞ որ ուզում եք այստեղից հեռացնել»։ Կալասն ապշած արդեն ասում է՝ «դուք չեք խոսում ձեր հետաքրքրությունների, շահերի, նպատակների, ձգտումների մասին, դուք խոսում եք Ռուսաստանի մասին։ Սա վերջիվերջո ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն է։

Եվ այս առումով Պետրոս Ղազարյանը բարձրաձայնում է պաշտոնական Երևանի բարդույթները և այն վախերը, որ կուտակվել են այստեղ։ Ես համարում եմ դա շատ մեծ քաղաքական սխալ»,- եզրափակեց Խզմալյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը