Ներքին 2 տարի առաջ - 13:03 12-01-2024

Կան մասունքներ, որ նույնականացվել են, բայց հարազատները հրաժարվում են հուղարկավորել․ Անահիտ Ավանեսյան

Պատերազմների հետևանքով կան մասունքներ, որոնք մի քանի անգամ փորձաքննվել են ու արդյունքները նույնն են եղել, սակայն հարազատները հրաժարվում են հուղարկավորություն իրականացնելուց, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այդ փորձաքննություններն իրականացվել են նաև արտերկրում՝ Կարմիր խաչի աջակցությամբ ու միջնորդությամբ»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում ու արտերկրում հաստատված դեպքերի մասով պետք է որոշումներ կայացնել. անգամ սառնարանային պայմաններում մասունքները տարիներով պահելը ճիշտ չէ։

«Պետք է հուղարկավորություն իրականացվի, դրանց իրականացման ֆորմատն ու սկզբունքները, որ լինեն հնարավորինս ընդունելի ու հաշվի առնվեն թեմայի բոլոր նրբություննեը, միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակնեում կորոշվեն»,- նշեց Ավանեսյանը։

Նա թվեր չհրապարակեց. քննչական գործողությունների մի հատված է ու ԱՆ-ն իրավասություն չունի հավելյալ ինֆորմացիա տրամադրելու։

Ավանեսյանն ասաց, որ պետությունն իր վրա պետք է վերցնի պատասխանատվություն՝ հողին հանձնելու մասունքները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը