Ներքին Տեսանյութ 53 րոպե առաջ - 10:31 24-10-2026

Ամասիայում ադրբեջանական գերեզմանոցը պահպանվել է՝ առանց վանդալիզմի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Ամասիա համայնքում ադրբեջանական գերեզմանոցը պահպանվել է՝ առանց վանդալիզմի հետքերի։ Այստեղ կան նաև ընտանեկան գերեզմաններ, իսկ պահպանված տվյալները վկայում են, որ գերեզմանոցում մարդիկ հուղարկավորվել են 1970-ականներին։

Գերեզմանոցը հիշեցնում է, որ ժամանակին այս տարածքում ապրել են մարդիկ, ունեցել ընտանիքներ, հարազատներ, և նրանցից ոմանց շիրիմները մինչ օրս պահպանվել են։

Ամասիայում ադրբեջանական գերեզմանոցի պահպանված լինելը հատկապես ուշագրավ է՝ Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և հայկական հետքը ջնջելու վերաբերյալ ահազանգերի ֆոնին։

Մինչ Ամասիայում տասնամյակներ առաջ արված թաղումները շարունակում են մնալ իրենց տեղում՝ առանց դիտավորյալ ավերման տեսանելի հետքերի, Արցախից ստացվող տեղեկություններն ու հրապարակվող կադրերը ցույց են տալիս հայկական գերեզմանների, եկեղեցիների և պատմական հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում արձանագրվող վանդալիզմի վտանգը։

Գերեզմանոցների նկատմամբ վերաբերմունքը միայն մահացածների հիշատակի հարց չէ․ այն նաև վերաբերմունք է պատմության, մշակույթի և մարդկային արժանապատվության նկատմամբ։ Մարդկանց շիրիմները չպետք է դառնան ազգային թշնամանքի կամ պատմական հետքը ջնջելու քաղաքականության թիրախ։

Ամասիայի ադրբեջանական գերեզմանոցը պահպանված է։ Իսկ Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցը շարունակում է մնալ լուրջ մտահոգության առարկա։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան