Ներքին 2 տարի առաջ - 21:23 03-10-2023

Չարեքտարի վանքը՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախ

Սույն թվականի սեպտեմբերի 19-ից-20-ը Ադրբեջանի կողմից իրականացված զինված լայնածավալ ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության մի շարք հուշարձաններ հայտնվեցին վտանգի գոտում և ոչնչացման ուղիղ սպառնալիքի տակ։

Ժառանգության հանդեպ անհանդուրժող վերաբերմունքի հերթական դրսևորումը գրանցվեց սեպտեմբերի 27-ին, երբ ադրբեջանցի զինվորականները Մարտակերտ-Քարվաճառ մայրուղուց ուղիղ նշանառությամբ կրակ բացեցին Չարեքտար վանքի ուղղությամբ (https://www.youtube.com/watch?v=zbYhLbwgEzE):



Չարեքտարի վանքը Թարթառի վերնահովտի նշանավոր հոգևոր կենտրոններից մեկն էր: Հիմնական կառույցները վերաբերում են 12-14-րդ դարերին, պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր և արձանագրություններ: Մեր կայքն այս հուշարձանի ամբողջական նկարագրությունը կներկայացնի մոտ ժամանակներս:

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) ծրագրի արձագանքը

Օկուպացված տարածքում պարտադիր է մշակութային արժեքների հանդեպ հարգանքը, իսկ ժառանգության նկատմամբ հաշվեհարդարն ու բռնագրավումն արգելվում են։

Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունն իր 9-րդ հոդվածով արգելում է մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներում (http://portal.unesco.org/en/ev.php-URL_ID=15207&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html):



Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն՝ գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն ու պարտադիր են բոլոր պետությունների համար https://casebook.icrc.org/case-study/icjisrael-separation-wallsecurity-fence-occupied-palestinian-territory։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ