Արտաքին 5 տարի առաջ - 12:45 15-06-2021

Վանի Սուրբ Թովմաս հայկական լքյալ վանքը վերածվել է ախոռի

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր, լքված և անմխիթար վիճակում է։ Գանձախույզների ավերումների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապես վնասված այդ համալիրը կարիք ունի վերականգնման ու խնամքի։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է Վանա լճի անմիջական հարևանությամբ՝ 2․000մ բարձրություն ունեցող բլրի գագաթին։

Վանի Գևաշի (Ոստան) գավառի Ալթընսաչ գյուղի մերձակայքում գտնվող վանական համալիրի հեռավորությունը Վանա լճից 80 մետր է, Վան քաղաքից՝ 75 կմ, իսկ Գևաշից՝ 40 կմ։ Այստեղ կարելի է հասնել և՛ ցամաքային ճանապարհով, և՛ նավով։

Պատմական այս կառույցը կիսավեր լինելու պատճառով անտեսված է նաև զբոսաշրջիկների կողմից։ Վերականգնման ու համապատասխան խնամքի դեպքում այն կարող է զբոսաշրջության կարևոր կենտրոն դառնալ։


Չնայած թուրքական իշխանություններին ուղղված բազմաթիվ կոչերին՝ վանական համալիրը բարեկարգելու և պահպանելու համար դեռևս ոչ մի միջոց չի ձեռնարկվել:

Սուրբ Թովմաս հայկական վանքի տարածքը մի կողմից գանձախույզների թիրախ է, իսկ մյուս կողմից՝ անասունների համար արոտավայր և ախոռ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է