Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 22:00 10-01-2024

Ալիևը պնդում է՝ խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ պետք չեն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար երաշխավորներ պետք չեն։ Այս մասին Ալիևն ասել է ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Այժմ ստեղծված են հիմնարար պայմանները խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայաստանը ցանկանում է, որ այս հաշտության պայմանագիրը երաշխավորներ ունենա. մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ չէ»,- ասել է նա:

Ալիևը շեշտել է, որ սա խաղաղության պայմանագիր է լինելու, որը կստորագրեն երկու ինքնիշխան պետությունները․ «Այնտեղ մեզ երաշխավորներ պետք չեն, և եթե այն ստորագրվելու է երկկողմ ձևաչափով, պետք է ստորագրվի։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք նույնպես դեմ չենք: Սակայն այս օգնությունը պետք չէ պարտադրել»։

Ադրբեջանի նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ եթե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա իրենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել։

«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ։ Եթե իմ նշած երթուղին չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ այս կերպ դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- եզրափակել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք