Ներքին 2 տարի առաջ - 19:01 09-01-2024

Նիկոլ Փաշինյանի մարզային «գաստրոլների» ճակատագրական հետևանքները

Փաշինյանի այս տարվա մարզային առաջին շրջագայությունների մեկնարկը տրվեց Լոռու մարզից։ Փաշինյանը այցելել էր Լոռու մարզի մի շարք դպրոցներ` ծանոթանալու կառավարության կատարած իբի աննախադեպ աշխատանքներին։ Նիկոլ Փաշինյանն անձամբ շատ լուրջ ուսումնասիրություններ կատարեց և արձանագրեց խնդիրներ կախիչների հետ կապված, հետո պարզվեց, որ վոլեյբոլի ցանցն էլ լավ վիճակում չէ։ Արդյունքում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պաշտոնանկ արվեցին։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Արմավիրի մարզում էր։ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն էլ պաշտոնանկ արվեց նորից նույն պատրվակով։

Երկու պաշտոնանկ մարզպետներն էլ Փաշինյանի կադրերն են, և չի բացառվում, որ փաշինյանական շոուից հետո նրանց այլ պաշտոնի կնշանակեն։ Վարչապետի գործառույթը, ըստ էության, ընդհանուր ու մեծ հարցերի լուծումն է, ոչ թե տեղային նշանակության մանրակրկիտ ստուգումները։

Նիկոլ Փաշինյանը մարզային «գաստրոլների» շրջանակում եղել է նաև Արագածոտնի մարզում, Արուճ համայնքում քռչիկ է կերել։

Ըստ տրամաբանության` Փաշինյանի հաջորդ այցը Շիրակի մարզ է լինելու, որտեղ հետաքրքիր զարգացումներ են սպասվում։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ, հավանաբար մինչև փետրվար Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա։ 5 տարում` 5 մարզպետ Շիրակի մարզում։ Նոր մարզպետին պիտի դեկտեմբերին նշանակեին, բայց քանի որ այլ զարգացումներ եղան քաղաքապետարանում, մարզպետի նշանակումը ձգձգվեց։ Ըստ շրջանառվող խոսակցությունների` նոր մարզպետը Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է լինելու` 29-ամյա Վահագն Մկրտչյանը, ով մինչև վերջերս զբաղեցնում էր Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը։

Վահագն Մկրտչյանի համար լրիվ այլ սցենար էր նախատեսված, Փաշինյանի հաշվարկներով Մկրտչյանը պիտի քաղաքապետ նշանակվեր, բայց ինչ-ինչ հարցերում «Բալասանյան դաշինքի» հետ համաձայնության չգալով` հրաժարականի դիմում ներկայացրեց։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի մարզպետների նվաստացնելու օպերացիայի շրջանակում անակնկալներից զերծ չի մնալու նաև Շիրակի ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ով այն եզակի կադրերից է, որը աշխատել է բոլոր իշխանության ներկայացուցիչների հետ։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան