Արտաքին 2 տարի առաջ - 09:29 07-01-2024

Թրամփը շոկային հայտարարություն է արել Բայդենի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի ընտրություններին մնացած տասը ամիսների ընթացքում կարող է սկսել Երրորդ համաշխարհային պատերազմը և ոչնչացնել Ամերիկան։ Այդ մասին հայտարարել է պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Այովա նահանգում կայացած հանրահավաքում։

Քաղաքական գործչի խոսքով՝ Բայդենն ու նրա թիմի անդամները իրենց կոռեկտ չեն պահում՝ վտանգելով հայտնվել երրորդ համաշխարհային պատերազմում։

Թրամփը նաև կրկնել է իր հայտարարությունները, որ թույլ չի տա հակամարտություններ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում և վերահսկողության տակ կպահի իրավիճակը Կորեական թերակղզում, քանի որ, ի տարբերություն Բայդենի, նա գիտի, թե ինչպես պետք է լեզու գտնել համաշխարհային առաջնորդների հետ։

Նա իրեն անվանեց միակ թեկնածուն, ով կարող էր փրկել Ամերիկան։

Ավելի վաղ Բայդենը դժգոհություն էր հայտնել, որ Թրամփը հիացմունքով է խոսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
19:07 Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում Ղարաբաղում