Մինչև արցախյանն վերջին պատերազմը, հայաստանյան բանկերի մի մասն Արցախում մասնաճյուղեր ունեին, որտեղ արցախցիներն ունեին գրավադրված ոսկիներ, ավանդներ ու վարկեր։
Բռնագաղթման օրերին բանկերից որոշները հայտարարեցին, որ մարդիկ կարող են գալ և առանց որևէ պարտավորության վերցնել իրենց գրավադրած ոսկիները, որոշներն այդ գործընթացն իրականացրին ՀՀ-ում։
Ցավոք, կան նաև այնպիսի բանկեր, որոնք մինչև այսօր ոչ միայն չեն վերադարձրել մարդկանց գրավադրած ոսկիները, ավելին՝ ամեն ամիս մարդկանց վրա տոկոսադրույքներ են ավելացնում։
Օրերս
Oragir.News-ի խմբագրություն են դիմել արցախցիներ՝ ահազանգելով, որ Հայբիզնեսբանկը դեռևս չի վերադարձրել իրենց գրավադրած ոսկիները։
«Դեկտեմբերի 29-ի դրությամբ հայտարարվեց, որ Հայբիզնեսբանկում ունեցած մեր ոսկու գրավով վարկերը վերջապես զրոյացվել են, գնացինք բանկ, պարզվեց, որ այնտեղ ևս խտրական վերաբերմունքի ենք արժանացել»,- ասում է արցախցի կինը, ով չցանկացավ ներկայանալ։
Դեկտեմբերի 29-ից մինչ այսօր
Oragir.News-ը փորձում է կապ հաստատել Հայբիզնեսբանկի, որն այլևս անվանափոխվել է AMIO բանկի պատասխանատուների հետ։ Մեր բոլոր զանգերն այսօրվա դրությամբ մնացել են անպատասխան։