Ներքին 2 տարի առաջ - 16:50 01-01-2024

Երեկ ականատես ենք եղել «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆի առաջին պտուղներից մեկին․ Քրիստինե Վարդանյան

Վեհափառ հայրապետի ուղերձի չհեռարձակումն Առաջին ալիք-ով ո´չ անձնական վրեժխնդրություն էր, ո´չ էլ չզգայական, չհաշվարկված քայլ: Դա եղել է բավական ծանր քաղաքական որոշում, որն ուղիղ կապված է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ներկա իշխանություններին մենք տարբեր կերպ կարող ենք բնորոշել, բայց նրանք հիմար չեն ու շատ լավ կարողանում են կանխատեսել հանրային արձագանքը: Իսկ այս դեպքում մենք գործ ունենք հանրային ակնհայտ արդար և մեծ դժգոհության հետ, որն անհնար էր չկանխատեսել:

Նիկոլ Փաշինյանը պարզապես բախվել է Ալիևին տված խոստումի և հանրային դժգոհության միջև ընտրություն կատարելուն և, ինչպես միշտ, ընտրությունը կատարել է հօգուտ Ալիևի:

Մենք երեկ ականատես ենք եղել «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆի առաջին պտուղներից մեկին:

Ադրբեջանը, փաստորեն, կարողանում է միջամտել ՀՀ ներքին գործերին, խմբագրել ՀՀ պաշտոնյաների բառապաշարը, արգելել Հ1-ով հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն