Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:52 04-11-2022

Վաղվա հանրահավաքին շուշեցի Լուսեի հարցին ենք պատասխանելու. Քրիստինե Վարդանյան

«Մենք չենք ստեղծելու ֆոնային պատկեր, որ ամեն ինչ լավ է։ Վաղվա հանրահավաքին շուշեցի Լուսեի հարցին ենք պատասխանելու»,- Oragir.news-ի հետ զրույցում ակցիա իրականացնելիս ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի ոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ «Հայաստան» խմբակցության կին պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, կարմիր փուչիկներով իրազեկման ակցիա են իրականացրել Երևանի կենտրոնում։ Նրանք փողոցում հանդիպել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ մի կարմիր փուչիկ էլ նրան են տվել, որոնք խորհրդանշում են Ստեփանակերտում ու Ջերմուկում պայթած բայրաքթարները:

Քրիստինե Վարդանյանը այդ մասին տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում, որտեղ երեւում է, որ նախագահը վերցնում է փուչիկը: Այս առնչությամբ, Քրիստինե Վարդանյանը գրել է. «Այսօր Ասպրամ Կրպեյանի հետ իրազեկման ակցիա էինք իրականացնում Երևանում` որպես վտանգի խորհրդանիշ այս կարմիր փուչիկները թողնելով տարբեր վայրերում, ասելով, որ վտանգը բոլորիս շատ մոտ է և բոլորին հրավիրելով վաղը` նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին: Այս կարմիր փուչիկները խորհրդանշում էին թշնամական բայրաքթարներն ու այլ զինատեսակները, որոնք ինչպես պայթել են Ստեփանակերտում, Ջրմուկում, այնպես էլ կարող են պայթել Երևանում, եթե մենք չբեկենք այս կործանարար ընթացքը:

Պարզվեց` «Ազատության» հրապարակում միջոցառում էր, որին մասնակցում էր իշխող թիմը: Իհարկե առաջին միտքը վտանգ խորհրդանշող կարմիր փուչիկը բայրաքթարի թիվ մեկ դեսպանին` Նիկոլ Փաշինյանին տալն էր և ասելը, որ հեռանա: Բայց ժողովրդավարության բաստիոնում նա այլևս առանց կորտեժ ու հարյուրավորների ուղեկցության չի շրջում, ուստի նույն բանը փոխանցեցի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի