Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:09 30-04-2022

Երթը արթնացման ու պայքարի համար է՝ հատկապես վաղվա հանրահավաքին ընդառաջ. Մենուա Սողոմոնյան

5165 շարժման անդամները այսօր՝ ժամը 11:00-ին, Եռաբլուրից համախմբման երթով շարժվեցին դեպի Էջմածնի Մայր տաճար՝ ուխտագնացության հանուն հայկական Արցախի և անկախ պետականության: Երթի նպատակն էր, ինչպես շարժման անդամներն էին ասում, մասնակցությամբ ամրապնդել բոլորի վճռականությունը, համախմբված պաշտպանել մեր հայրենիքը և մեր պետականությունը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը շարժման անդամներին դիմավորեց տաճարի մոտ՝ օրհնելով արցախյան 46 մետրանոց դրոշը։

Շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երթի խորհուրդը հառնումն է. «Մեր նահատակ հերոսները հանգչում են Եռաբլուրում, նրանց նահատակությունը տեղի է ունեցել հանուն պետականության պահպանման։ Իսկ այսօր թե՛ Արցախը, թե՛ պետականությունը և մի շարք արժեքներ վտանգված են։ Երթը կոչված է, որ ոգեկոչելով մեր նահատակ հերոսներին՝ ցույց տանք, որ պետք է տեղի ունենա արթնացում, և արթնանալով պետք է պահպանել պետականությունը։ Երթը արթնացման ու պայքարի համար է՝ հատկապես վաղվա հանրահավաքին ընդառաջ, որովհետև մենք դա չենք համարում քաղաքական գործողություն, այլ համարում ենք ազգային համախմբան պահանջ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի