Ներքին 4 տարի առաջ - 00:23 05-04-2022

ԲՀԿ-ն կմասնակցի վաղվա հանրահավաքին. ի՞նչ են ասում կուսակցության անդամները

Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ» ունեմ խմբակցությունները, օրեր առաջ հայտարարեցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայրենիքը ծանր վիճակում է, իսկ իշխանությունը պատրաստվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ապրիլի 5-ին «Ազատության» հրապարակում մեծ հանրահավաք են անելու։ Խմբակցության անդամներն անգամ կիրակի օրը քաղաքացիների իրազեկման ակցիա են իրականացրել։

Ակնհայտ է, որ հանրահավաքին միանալու են այն մարդիկ, գործիչները, ովքեր դեմ են այս իշխանությանը։ Սակայն պարզվում է, որ կա քաղաքական ուժ, որը չի ուզում մասսայականացնել իր՝ հանրահավաքին մասնակցելը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ Երիտասարդական միության անդամները մասնակցելու են վաղվա հանրահավաքին: Թե ինչո՞ւ չեն բարձրաձայնում դրա մասին, անդամները անհատապե՞ս են մասնակցելու, թե՞ կուսակցությունով. այս հարցերի պատասխանները ստանալու համար Oragir.news-ը կապ հաստատեց ԲՀԿ անդամ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Շաքե Իսայանի հետ: Վերջինս պատասխանեց, որ հարմար չէ իրեն պատասխանել զանգին։ Իսկ ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Կարինե Պողոսյանը կրկին, հետևելով գործընկերոջ օրինակին, ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին։

Հետաքրքիրը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի պատասխանն էր, ով ընդամենը պետք է պատասխաներ հարցին՝ մասնակցելո՞ւ է, թե ոչ՞, սակայն ասաց. «Հիմա միջոցառման եմ, չեմ կարող պատասխանել Ձեր այդ հարցին։ Խնդրում եմ զանգահարել 47 րոպե հետո»: Նշված ժամին զանգահարելով ՝ Մելքումյանն այդպես էլ մեր զանգերն անպատասխան թողեց։

Փաստորեն ԲՀԿ անդամներն իրենց միաձայն լռությամբ ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին վաղվա հանրահավաքին մասնակցությունը։ Իսկ թե ո՞րն է այս անգամ մասնակցության շարժառիթը՝ դժվար է ասել։ Հեղափոխության վերջին րոպեին ջուր բաժանելով խորհրդարանում հայտնված քաղաքական ուժը գուցե այս անգամ էլ նոր պլաններ ունի խորհրդարանական այս ընդդիմության հետ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի