Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 13:14 08-11-2021

ՀՅԴ հանրահավաքին ներկա կլինեն «Հայաստան» խմբակցության գրեթե բոլոր անդամները. Տ. Ղազարյան

ՀՅԴ երիտասարդները իրազեկման ակցիա են իրականացնում Հյուսիսային պողոտայում։ Նրանք թռուցիկներ են բաժանում անցորդներին՝ տեղեկացնելով, որ այսօր՝ ժամը 18:00 քաղաքացիներին հորդորում են միանալ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած հանրահավաքին։

Oragir.news-ը կապ հաստատեց ՀՅԴ ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանի հետ, ով ասաց. «Հանրահավաքի նպատակը, ինչպես գիտեք, դավաճանական իշխանությունների հետագա վտանգավոր գործողությունները կանխելն է, նաև հասարակական տրամադրվածությունը ևս մեկ անգամ ստուգելն ու ի ցույց դնելն է, որ մեր ազգաբնակչության մոտ կա հավաքական դիմադրության պահանջ, որով և հնարավոր կլինի այս իշխանությունների կործանարար գործողությունները կանխել։

Հանրահավաքը երեկոյան 18:00-ին է, հիմա քանի որ կեսօր է, մարդիկ դժվար թե հավաքվեն, բայց ես վստահություն ունեմ, որ հանրահավաքը մեծ վստահություն է ներկայացնում։ Որովհետև նախորդող օրերի ընթացքում բավականին շատ են եղել հարցերը, հետաքրքրված անձինք, և ես վստահ եմ, որ հանրահավաքին մեծ թվով մարդիկ կմասնակցեն։ Ըստ էության, հանրահավաքին չեն մասնակցելու այն քաղաքաքիները, ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանալու։ Բայց հանրահավաքի հայտարարությունները, մեսիջները ունկընդրելու են նրանք, ովքեր կիսում են մեր պահանջները, ովքեր կիսում են «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների պահանջները։ «Հայաստան» դաշինքի անդամները, պատգամավորները լինելու են հանրահավաքին, չեմ կարող երաշխավորել՝ բոլորը կլինեն, թե ոչ։ Որովհետև կարող են լինել մարդիկ, ովքեր առողջական խնդիր ունեն կամ երկրից դուրս գտնվելու պատժառով չկարողանան լինել։ Բայց գրեթե բոլորը, ենթադրում եմ, որ ներկա կլինեն», - եզրափակեց մեր զրուցակիցը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա