Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:02 08-11-2022

Յուրաքանչյուր նոյեմբերի 9-ին վերապրում ենք այդ ազգային ամոթի օրը․ Քրիստինե Վարդանյան

«Հայրենիք ու ազգային արժանապատվություն ունեցող ցանկացած մարդու համար ժամանակը նոյեմբերի 9-ից սկսած կարծես կանգ է առել»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Մենք յուրաքանչյուր նոյեմբերի 9-ին վերապրում ենք այդ ազգային ամոթի օրը, որովհետև դրանից 2 տարի անց որևէ քայլ առաջ չենք գնացել՝ այդ օրվա հետևանքները հաղթահարելու համար։ Հետևապես, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ այդ ամոթի մարմնացումները դեռևս իշխանության են և շարունակում են իրենց ներկայությամբ մեզ սպառնալ նոր «նոյեմբերի 9»-երով։ Մեզ առջևում էլ այդպիսի օր կամ օրեր են սպառնում․ այս անգամ արդեն Հայաստանի կապիտուլյացիան առջևում է։ Այդ մասին են վկայում այն գործընթացները, որոնց երկիրը տանում են դե ֆակտո իշխանությունները»,- ասաց Վարդանյանը։

Անդրադառնաով մինչև տարեվերջ «Խաղաղության պայմանագրի» նախատեսվող ստորագրման մասին հայտարարություններին՝ Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Եկեք այդ խեղկատակությունը խաղաղություն չանվանենք։ Դա քող է, որը գցում են մեր աչքերին։ Խաղաղությունը պետք է լինի պաշտպանված, խաղաղությունը պետք է կլինի երաշխավորված, խաղաղությունը պետք է լինի պարտադրված։ Թույլերի հետ խաղաղություն չէ, որ ստորագրում են։ Խաղաղություն կարող է լինել միայն մեր պաշտպանված լինելու դեպքում։ Մենք այսօր ավելի անպաշտպան ենք, քան երբևէ։ Հետևապես՝ երբ հայ զինվորները դիրքում սպանվում կամ գերեվարվում են, այդպես խաղաղությո՞ւն է լինում։ Դա լինելու է նաև քաղաքական իմաստով։ Երբ ինքնակամ հանձվում են թշնամու գթասրտությանը․․․ թշնամին իր գթասրտության աստիճանը ցույց է տվել մեզ բոլորիս․ դա չկա։ Դա ցույց է տվել և՛ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ և դրանից 100 ու 200 տարի առաջ։ Հետևաբար, բացառում է թշնամու հետ խաղաղության գնալու հնարավորությունը․ դա բնաջնջում է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները