Ներքին 2 տարի առաջ - 16:14 31-12-2023

Քոչարյանն ինքը կորոշի՝ զբաղվելո՞ւ է քաղականությամբ, թե՞ նստելու է ու գիրք գրի․ Թևան Պողոսյան

Օրերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Oragir.News-ը քաղաքագետ Թևան Պողոսյանից փորձեց պարզել, թե ինչպես կանդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելը նրա գործունեության վրա․ Քոչարյանն կակտիվացնի՞, թե՞ ավելի կպասիվացնի քաղաքական գործունեությունը։

«Այդ հարցը պետք է տալ ոչ թե ինձ, այլ Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց Թևան Պողոսյանը, ում խոսքով՝ եթե Ռոբերտ Քոչարյանը այն ժամանակ, երբ իր վրա բացված էր քրգործ, մասնակցեց պառլամենտական ընտրություններին, ինչու պիտի հիմա չզբաղվի, երբ դադարեցված է հետապնդումը։

«Կանի իր հաշվարկներն ու կորոշի՝ զբաղվելո՞ւ է քաղականությամբ, թե՞՝ նստելու է ու գիրք գրի»,- հավելեց քաղաքագետը։

Պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելը ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ նրա գործունեության վրա։

Նազարյանի հավաստմամբ՝ դատական գործընթացը Քոչարյանի քաղաքական գործունեության հետ որևէ կապ չունի, քանի որ Քոչարյանը գործել է այնպես, ինչպես կգործեր, եթե այդ գործը չլիներ։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան