Ներքին 2 տարի առաջ - 21:45 30-12-2023

Հավերժ փա՜ռք Հայ զինվորներին ու սպաներին․ Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Աժ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրել է․

«Ավանդույթի համաձայն, Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ՝ շնորհավորելու սահմանին կանգնած մեր զինվորներին, սպաներին՝ Նոր տարվա, Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ։

Ե՛վ դիրքեր տանող ճանապարհին, և՛ հենց այնտեղ, բախվելով սառը իրականությանը, յուրաքանչյուրի մտքում ևս մեկ անգամ ծանրացել է նույն հարցը՝ ինչ ունեինք մինչև պատերազմ, պարտություն, մինչև այս իշխանությունը, և ինչ ունենք այսօր։

Պատասխանն ակնհայտ է․ այն կուռ, անվտանգային ամուր գոտին, որ օղակում էր Արցախն ու Հայաստանը, այսօր գոյություն չունի, և դա տեղի է ունեցել ոչ միայն հակառակորդի հանցավոր գործողությունների հետևանքով, այլև մեր Բանակին հարվածել են նաև թիկունքից։

Սակայն հայ զինվորներն ու սպաները այսօր էլ, կանգնած հակառակորդի նշանառության տակ, շարունակում են հիրավի հերոսական ծառայություն իրականացնել՝ լուռ, համեստ, անտրտունջ պաշտպանելով հայի, Հայաստանի պատիվն ու անվտանգությունը։

Նրանց հավերժ փա՜ռք․․․»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն