Ներքին 5 տարի առաջ - 14:13 13-05-2021

Ինչպե՞ս կարող է հակառակորդը 3.5 կմ մխրճվել մեր տարածքը. Սեյրան Օհանյան

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով երեկվանից հակառակորդի կողմից Սև լիճը վերահսկողության տակ պահելու գործողությանը, ասաց, որ սահմանային սադրանքներ լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ պատշաճ վերահսկողություն չկա:

«Ինչպե՞ս կարող է հակառակորդը 3.5 կմ մխրճվել մեր տարածք, և այդ մասին իմանան առավոտյան: Չի բացառվում, որ եթե լրատվամիջոցների կողմից աղմուկ չբարձրացվեր, այդ ամենը սուսուփուս հանձնեին»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ իրադրությունը չլարելու և հասարակությանը վախի մեջ չպահելու միակ ճանապարհն իշխանության, Պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի կողմից հանրությանը ճիշտ տեղեկություն տալն է, իհարկե, հաշվի առնելով գաղտնիության ռեժիմը:

«Պետք այնպես անել, որ մեր հանրությունը լիարժեք և ճիշտ տեղեկատվություն ունենա, երբ երեկ այդ ինֆորմացիան համացանցում տարածվեց, մեր իշխանությունները և նրան աջակցող մի քանի «արբանյակներ» սկսեցին հարձակում գործել լրատվամիջոցների և մի քանի անհատների հասարակական գործիչների վրա, որ սխալ ինֆորմացիա է, լարում են իրադրությունը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում