Ներքին 3 տարի առաջ - 17:16 06-07-2023

«Հայաքվեն» չի կարող լինել պատերազմի սպառնալիք. Սեյրան Օհանյան

«Հայաքվեի» այս նախաձեռնությունն անչափ կարեւոր է, որովհետեւ այստեղ նշված են այն բոլոր կարեւոր կարմիր գծերը, որոնք, ըստ էության, եւ ընդդիմության, եւ «Հայաստան» դաշինքի բոլոր քաղաքական ուժերի, եւ «Հայաստան» խմբակցության կարմիր գծերն են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Մենք դարեր ի վեր Արցախը տեսել ենք հայկական, պայքարել ենք առաջին պատերազմի ժամանակ Արցախի անկախության համար: Մենք չենք կարող Արցախի ժողովրդին թողնել միայնակ: Արցախը տասնյակ տարիներ եղել է Հայաստանի սահմանապահը, իր վրա է վերցրել բոլոր ծանրությունները:

Այսօր Արցախը շրջափակման մեջ է եւ Արցախի հեռանկարը ինքնորոշման մեջ է: Նա պետք է լինի անկախ և մենք պարտավոր ենք այդ աջակցությունը ցուցաբերել»,- ասաց Օհանյանը բոլորին կոչ անելով միանալ այս նախաձեռնությանը:

Նրա խոսքով, այս ստորագրահավաքից հետո համապատասխան նախաձեռնություն պետք է լինի ԱԺ-ում, որը պետք է առաջ մղել. «Եթե իշխանությանը նայենք, իրենք փորձելու են ինչ-որ արգելքներ դնել այս նախաձեռնության առջեւ: Այս 2,5 տարիներին ընդդիմության բոլոր նախաձեռնությունները՝ վերաբերող Արցախին, մեր անվտանգությանը, արտաքին հարաբերություններին, իրենք մերժել են: Հիմա էլ տեսնում ենք, որ համացանցում իրենց կողմնակիցներին ցուցումներ են տալիս, որ ստորագրահավաքին չմիանան»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Դիտարկմանը, որ իշխող ուժի ներկայացուցիչները նշում են, որ «Հայաքվեն» պատերազմի սպառնալիք է բերում, Սեյրան Օհանյանն ասաց. ««Հայաքվեն» չի կարող լինել պատերազմի սպառնալիք: Այդ դեպքում յուրաքանչյուր գործողություն, որն ուղղված է մեր միասնությանը, անվտանգության համակարգի ձեւավորմանը, բանակի վերականգնմանը, կարող է այսօրվա իշխանությունն ասել, որ դրանք էլ են սպառնալիք: Իշխանությունը կեղծ տեղեկություններ է տարածում, որ ընդդիմությունը սա նախաձեռնել է, որ լինի պատերազմ, պատերազմից հետո ժողովուրդը ոտքի կանգնի եւ իրենք գան իշխանության: Այստեղ իշխանության պայքար չի գնում»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ դրանք բոլորը կեղծ օրակարգեր են:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին