Ներքին 2 տարի առաջ - 18:55 29-12-2023

Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը

Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկ Միխայիլ Բենիմինին՝ զանգերի կենտրոնների՝ ներդրումային խարդախության գլոբալ ցանցի գործով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է իշխանական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բենիմինին, որը միաժամանակ Իսրայելի և Վրաստանի քաղաքացի է, ձերբակալվել է գերմանական դատախազության պահանջով: Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարում էր Ալբանիայի ցանցի մասնաճյուղը։

«Ռուսթավի 2»- ը չի նշում իր աղբյուրները։ Վրաստանի կամ Գերմանիայի պաշտոնական գերատեսչություններից Բենիմինի ձերբակալության վերաբերյալ մեկնաբանություններ մինչ օրս չեն ստացվել:

Իսրայելում Բենիմինին անցնում է 11,5 մլն դոլարի եկամուտ թաքցնելու գործով։ Ինչպես նշվում է, բիզնես գործընկերների հետ այդ գումարը նա ստացել է «Պաշտպանիչ վահան» ընկերության միջոցով ՝ 2007-2009 թվականներին Վրաստանի ռազմական ոլորտին տրամադրված խորհրդատվության համար:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը