Երեւանի քաղաքապետարանում, քաղաքապետացու Տիգրան Ավինյանի հրահանգով, շարունակվում է վարչական շրջանների ղեկավարներին փոխելու գործընթացը։ Այս անգամ հերթը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարինն էր։ Այս պաշտոնում, ըստ տեղեկությունների, նշանակվել է Հակոբ Բալայանը։
Երեւանի քաղաքապետարանից հաստատեցին տեղեկությունը. «Քանի որ քաղաքապետը գործուղման մեջ է, դեռ չի հասցրել պաշտոնապես ներկայացնել աշխատակազմին: Բայց իր լիազորությունն արդեն օրենքի ուժ ունի` որպես վարչական շրջանի ղեկավար»։
Նշենք, որ Բալայանը 2018-ի հոկտեմբերից զբաղեցրել է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 2021 թվականի սեպտեմբեի 1-ից էլ նույն վարչական շրջանում ղեկավարի պաշտոնակատար էր: Հակոբ Բալայանից առաջ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն էր Արման Աբրահամյանը:
Բալայանը պետական կառավարման ոլորտում ունեցած աննախադեպ հաջողություններով և փորձով չի փայլում՝ իր շատ ու շատ գործընկերների նման: Նա 2014-2015թթ. աշխատել է «Երևան» բժշկական կենտրոնում՝ որպես փոխտնօրեն: 2015-2018թթ. աշխատել է «Երևան» բժշկական կենտրոնում՝ որպես տնօրեն:
Ի դեպ, Հակոբ Բալայանը Սերժ Սարգսյանի նախկին խորհրդարական՝ Զորի Բալայանի զարմիկն է: