Ուղիղ եթեր
Ավելին 47 րոպե առաջ - 21:44 09-10-2026

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը

Երգչուհի Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին։ Այս մասին նա հայտնել է ինստագրամյան իր էջում.

«Ես վստահ եմ, որ հիմա ձեր սիրտն էլ է հանգիստ, ինչպես և իմը»,- գրել է նա:

Տաթևը պատմել է, որ Նժդեհի ընտանիքի անդամների մահից ամիսներ անց նրա բնակարանի նկատմամբ իրավունքներ են ներկայացրել բարեկամները և այն վաճառել։ Արդյունքում Նժդեհը մնացել է առանց տան, քանի որ նրա տատիկը չի հասցրել բնակարանը կտակել նրան։

Երգչուհու խոսքով՝ իր մեծ ցանկությունն էր, որ Նժդեհը սեփական տուն ունենա, որտեղ իրենից այլևս ոչ ոք չի կարողանա դուրս հանել։

Տաթևը նշել է, որ Նժդեհը չի ցանկանում Էջմիածնից հեռու ապրել, քանի որ այնտեղ են նրա ընկերներն ու հարազատ միջավայրը։ Այդ պատճառով բնակարանը հենց Էջմիածնում է։ Երգչուհին նաև հայտնել է, որ Նժդեհը բնակարանի լիարժեք սեփականատերը կդառնա 18 տարին լրանալուց հետո։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում