Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 21:00 27-12-2023

ԱՊՀ-ն վերածվել է հանդիպումների հարթակի, որը ոչ մի նշանակություն չունի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Երբ հետխորհրդային տարածքի համար ստեղծվեց ԱՊՀ-ն, իր առաջ շատ ավելի հավակնոտ ծրագրեր ու նպատակներ էր դրված, որոնք, ըստ էության, ժամանակը ցույց տվեց, որ կենսունակ չեն, որովհետև նախկին հետխորհրդային պետություններից յուրաքանչյուրն իր համար առանձին նպատակներ դրեց, որոնք չէին համընկնում ԱՊՀ-ի առջև դրված նպատակներին։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով ԱՊՀ-ի գործունեությանը և առաքելությանը։

Քաղաքագետը շեշտում է, որ խոսքը վերաբերում է մերձբալթյան երկրներին, Վրաստանին, Ուկրաինային, որոնք տարբեր պատճառներով դուրս եկան կազմակերպությունից։ Նրա խոսքով՝ նախասկզբնական շրջանում ԱՊՀ-ի առջև դրված նպատակները տապալված են, և դրանք ԱՊՀ-ի միջոցով հնարավոր չէ իրագործել։

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ վերջին շրջանում ԱՊՀ-ն վերածվել է պարզապես հանդիպումների հարթակի, որն իրենից շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական, կամ տարածաշրջանային նշանակություն չունի։ «Որևէ տարածաշրջանային նշանակության հարց, կամ գլոբալ նշանակության հարց, գոնե այս պահին, այս հարթակի միջոցով հնարավոր չէ լուծել, ինչը խոսում է հարթակի ոչ կենսունակության մասին»,- կարծում է նա։

Արա Պողոսյանը նկատում է նաև, որ ԱՊՀ-ի հանդիպումը գոնե Հայաստանի համար ոչ մի էական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ ՀՀ-ի առջև դրված խնդիրները տարբերվում են այն խնդիրներից, որոնք շոշափվել են այնտեղ, կամ կիրառվել են հրապարակային քաղաքական խոսույթում։ Նա շեշտեց, որ հրապարակային քաղաքական խոսույթը տարբերվում է դրա իրական բովանդակությունից և խորքերից, որոնք քննարկվում, լուծվում, կամ չեն լուծվում խորքային գործընթացների միջոցով։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»