Երևան +15°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 19:48 22-12-2023

Հարցը ճիշտ և կոռեկտ չեմ համարում․ ԿԳՄՍ փոխնախարարը իմաստ չգտավ մեկնաբանելու նախարարի գրառումը

Շուրջ երկու ամիս առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով աշխատանքից ազատվեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։ Մեր տեղեկություններով՝ մինչ այս պահը նշանակված է միայն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որ թանգարանի գլխավոր ֆոնդապահն է։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի հետ՝ պարզելու՝ երբ է նախատեսված անցկացնել նոր տնօրենի ընտրություններ։

«Համաձայն մրցութային կարգի՝ մինչև վեց ամսում պիտի ընտրվի, և կարծում եմ՝ հենց մարտի կողմերը կլինի։ Որպեսզի այլ հարցեր չառաջանան, ասեմ, որ կա տարբերակ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մինչ այդ ժամկետը, որը նույնպես մենք դիտարկում ենք, և հնարավոր է, որ այդ ճանապարհով գնանք»։

Հարցին՝ արդյո՞ք նախարարությունը դիտարկում է թանգարանի՝ աշխատանքից ազատված տնօրենի վերընտրվելը՝ հաշվի առնելով, որ Անի Եղիազարյանը հրամանի հետ անհամաձայնություն ուներ, և անհամաձայնության արտահայտման ձևը, ըստ ՀՀ օրենսդրության ընթացակարգի, իրավական գործընթացի վարումն էր, փոխնախարարն ասաց․ «Ես տեղյակ չեմ, թե Անի Եղիազարյանը ինչ է պատրաստվում անել․ դա իր սահմանադրական իրավունքն է։ Ինչպես ճիշտ գտնում է, թող այդպես անի։ Ինչ վերաբերում է տնօրեն նշանակելուն՝ տնօրեն նշանակվում է մրցույթի միջոցով, իսկ մինչև մրցույթը նախարարության կողմից կարող է նշանակվել միայն ժամանակավոր պաշտոնակատար կամ պարտականություններ կատարող։ Ինչպես գիտեք, այս պահի դրությամբ արդեն կա նշանակված պարտականությունները կատարող։ Մինչև քննությունը, եթե ճիշտ համարենք և ունենանք հարմար թեկնածու, կարող ենք նշանակել ժամանակավոր պաշտոնակատար․ դա մեր լիազորություններում է։ Ինչ վերաբերում է Անի Եղիազարյանին՝ օրենքը որևէ ձևով չի արգելում, և մենք օրենքով ենք աշխատում։ Եթե կուզենա մասնակցել քննությանը կամ մրցույթին դիմել, իր իրավունքն է»։

Փոխնախարարը պատասխանեց նաև թանգարանի շենքի վերանորոգման աշխատանքների ժամկետների հետ կապված հարցին․ «Շենքի հետ կապված՝ ասեմ, որ այնտեղ մի քանի տարվա աշխատանքներ կան․ այն երկարատև պրոյեկտ է»։

Փոխնախարարի հետ զրույցն ամփոփելով՝ Oragir.News-ը փորձեց պարզել՝ ինչպիսի մեկնաբանություն կտա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ֆեյսբուքյան էջում կիրակի երեկոյան Անի Եղիազարյանին և Թումանյանի թանգարանին վերաբերող գրառմանը․ «Ի՞նչն էր ոչ աշխատանքային օրում կատարված։ Ցանկացած մարդ իր ցանկացած էջում ինչ նպատակահարմար է գտնում, դա էլ գրում է․ դա իր անձնական տիրույթն է։ Ի՞նչն է հարցը․ ընդհանրապես չեմ հասկանում Ձեր հարցի իմաստը։ Ի՞նչ կապ ունի՝ աշխատանքային օր է, ոչ աշխատանքային է․ չեմ հասկանում։ Դա մարդու անձնական էջն է, և այս հարցը ճիշտ ու կորեկտ չեմ համարում, որովհետև մարդն իր ֆեյսբուքյան էջից ինչ ճիշտ է համարում, գրում է․ կարծում եմ՝ սա մեկնաբանության կարիք չունի և առհասարակ, սրան՝ որպես հարց, իմաստ չեմ գտնում մեկնաբանելու»։

Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանն աշխատանքից հեռացվել է առանց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի արտերկիր աշխատանքային այց կատարելու համար, որը դեռ տարեսկզբին ծրագրված ու հաստատված է եղել, ինչին էլ ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ սա պետություն է, և մենք պարտավոր ենք հարգել մեր պետությունն ու դրա կանոնները, մեզ վրա դրված պատասխանատվությանը մոտենալ ամենայն լրջությամբ, հատկապես երբ ներկայացնում ենք պետական կառույց, առավել ևս՝ երբ ղեկավարում ենք այն։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում