Ներքին 4 տարի առաջ - 17:48 04-05-2022

Ես ճիշտ չեմ համարում հետևից պատասխանել ընդդիմադիրներին, պետք է նայեմ իրենց աչքերին. Նիկոլ Փաշինյան

Ես ոչ թե ծափահարությունների, այլ ընդիմության դուրս գալու պատճառով հնարավորություն չունեցա պատասխանել հարցին: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդադառնալով ընդդիմադիր պատգամավորների դահլիճը լքելուն:

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ներկայացրեց վարչապետի հրաժարականի պահանջի հայտարարություն, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Շատ կարևոր բացահայտում եմ անելու հիմա»։

«Պետք է անկեղծ ասեմ՝ պատշաճ չեմ համարում հետևից հարցին պատասխանել: Ես հույս ունեմ, որ այդ հարցով իրենք կվերադառնան, քանի որ հարցերին պատասխանելիս պետք է ուղիղ իրենց աչքերին նայեմ, բոլորի աչքերին: Չնայած կանոնակարգը թույլ չի տալիս, բայց բացառիկ պայմաններում հարցի պատասխանը կառկախենք, մինչև մեր գործընկերների վերադարձը դահլիճ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը