Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:01 28-06-2023

Ես ներվ չունեմ, որ նստեմ, նայեմ ինչ-որ մտավոր հետամնացի, անգրագետ երևույթի մամլո ասուլիս․ Վարդան Ղուկասյան

Ես այդքան ներվ չունեմ, որ նստեմ նայեմ ինչ-որ մտավոր հետամնացի, բառիս ամենաբուն իմաստով՝ անգրագետ երևույթի մամլո ասուլիս: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի երեկվա ասուլիսին։

Արզաքանցյանի այն հայտարարությանը, որ իրեն իբրև թե Վարդան Ղուկասյանը ինչ-որ հեռախոսահամարից սպառնացել է, գումար պահանջել, Ղուկասյանն ասաց․ «Այդ հեռախոսահամարները իմ անունով գրանցված չեն, և երբևիցե ինձ չեն պատկանել, և ասեմ ավելին՝ դրանք հիմա ակտիվ են ՌԴ-ի տարածքում։

Ես մեկ ռուսական համար ունեմ, որն էլ իմ ձեռքին է։ Զանգեք, տեսեք, որ մի բիթին ա զանգել էդ անուղեղին, ու արել այն, ինչ արել է։ Թող ժողովուրդը գնահատական տա, ինքը խելքով մարդ է, թե՞ անխելք, ես զերծ կմնամ»։

Անդրադառնալով «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահի հայտարարություններին, որ Արտակ Գալաստյանը իրենից գումարներ է վերցրել՝ Ղուկասյանն ասաց, որ Արզաքանցյանը տարբեր հայտարարություններ է անում, որոնք իրար չեն համընկնում․ «Մի օր ասում է՝ վերցրել է, պահանջել է, կամ ինչ-որ զրահապատ մեքենա էր ասում։ Սկսենք նրանից, որ ԴատաԼեքսում Արզաքանցյանը միլիարդավոր դոլարների պարտք ունի, այդ մարդուց ի՞նչ պահանջել։ Նա 10 միլիոն դրամից ավել ՃՈ պարտք ունի չվճարված, չունի վարորդական իրավունք ու էլի այդքանից հետո ասում է՝ պարտքեր չունի, ընդհանուր 16 միլիարդ դրամ պարտք ունի, ճանաչվել է սնանկ, ինքը բոմժ է, իրեն այդքան գումար որտեղի՞ց։

Ինքը էդ զռթուլիկներ-փռթուլիկներ, որ հագնում է դա իր կնգա յ**** է առնում։ Հիմա քո կինը քանի՞ ամուսին ունի, այ աննասուն»։

Ղուկասյանն ասաց՝ Արզաքանցյանի խոսքով մենք ապրում ենք օրինական պետությունում, և այդ օրինական պետության օրինական դատարանով Արզաքանցյանը սնանկ է ճանաչվել․ «Արզաքանցյանը պալատական գործ տվող է։ Դա է պատճառը, որ նրան քրեական պատասխանատվության չեն կանգնացնում։ Որ լայվ է մտնում, կարմիր մեքենայով ինքը ղեկին, էն ռսին էլ կողքը գցած, բա ոստիկանությունը ինչի՞ չի ասում՝ վարորդական իրավունք չունեք, ոնց եք մեքենա վարում, մենք անենք՝ 2 րոպե հետո կգան, մեզ կհավաքեն, կտանեն։ Հիմա այդ մարդու ասածները ո՞նց կարելի է լուրջ ընդունել»,- ասաց նա։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան