Ներքին 2 տարի առաջ - 16:20 22-12-2023

Սզնեքի ու Խաչմաչի անտառներից թուրքերն առևանգել ու խոշտանգել են գյուղացիներին. Սզնեքի գյուղապետ

2020 թվականի պատերազմից հետո՝ Արցախն ամբողջությամբ հայտնվել էր թշնամու թիրախում, այդ թվում Ներքին Սզնեքը, որն ընդամենը 3 կմ-ի վրա էր թշնամու դիրքերից և պատերազմի առաջին իսկ պահից վտանգված էր այդտեղ ապրող մարդկանց կյանքը։ Գյուղը լքելու ժամանակ էլ գերեվարվել ու անհայտ կորել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, որոնցից մեկն էլ համայնքի ղեկավարի 83-ամյա հայրն է՝ Ռոբերտ Մուսայելյանը, ում ընտանիքն արդեն 3 ամիս շարունակ լուր չունի։

«Ես այդ օրն աշխարհազորայինների հետ բարձրացա առաջնագիծ։ Հրադադարից հետո, երբ վերադարձա Ստեփանակերտ, պարզվեց, որ հայրս անտառով փախչելու ժամանակ, երբ զգացել է, որ ոտքերն այլևս առաջ չեն շարժվում, մյուսներին հորդորել է իրեն չսպասել, առաջ գնալ, փրկվել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Սզնեք համայնքի ղեկավար՝ Էդուարդ Մուսայելյանը, ցավով նշելով, որ հորն անգամ հնարավոր չի եղել գտնել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում։

«Գյուղում գտնվող տղամարդկանց հանձնարարել եմ տարհանել մարդկանց, այդ ժամանակ Սզնեքում մոտ 40 քաղաքացիական անձ է եղել, այդ թվում՝ երեխաներ։ Բայց քանի որ հարևան համայնքները ևս շրջափակված են եղել, մարդիկ ստիպված այլընտրանքային ճանապարհ են փնտրել լեռնային ու անտառային տարածքներով, միայն թե հասնեն Ստեփանակերտ»,- պատմում է գյուղապետը։

«Քաղաքացիական մեկ անձի սպանությունից բացի, ադրբեջանցիները Սզնեքի ու Խաչմաչի անտառներից առևանգել են 2 քաղաքացու՝ Մավրիկին ու Նուրվարդին, որոնք մեկշաբաթյա կտտանքներից հետո վերադարձվել են Կարմիր խաչի միջնորդությամբ։ Եվս 4 տղամարդ այս պահին Բաքվում են, գերության մեջ»,- ասում է համայնքի ղեկավարը և կասկած հայտնում, որ հնարավոր է՝ թուրքերը խոշտանգած լինեն նաև զառամյալ հորը։

«Գուցե ադրբեջանցիները հորս էլ են խոշտանգել, չեն ուզում բացահայտվի։ Հանգստության համար նույնիսկ՝ ԴՆԹ թեստ եմ հանձնել։ Հնարավոր ա և համընկնում լինի։ Բայց այս պահի դրությամբ՝ ոչ մի լուր»,- ասում է Էդուարդ Մուսայելյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»