Ներքին 4 տարի առաջ - 19:19 16-04-2022

Պետությունը գյուղացիներին խաբել է․ մեկ պարկ պարարտանյութը 9 հազարի փոխարեն՝ 12 հազար դրամ

Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Հայաստանում պարարտանյութի ներկրման խնդիր կա, քանի որ ՀՀ այլեւս մեծ քանակությամբ չի ներկրվում։ Դրանից օգտվում են ներկրողները եւ մեկ պարկ պարարտանյութի գինը վաճառքի կետերում 20-22 հազար դրամ է։ Այդ ժամանակ մեզ էին ահազանգել մի քանի շիրակցիներ եւ բողոքում էին բարձր գնից։

Ավելի ուշ հայտարարություն եղավ, որ գյուղապետարաններում ցուցակագրում են անում․ ովքեր կցանկանան, մեկ պարկը 9000 դրամով կվաճառեն։ Ամիսներ շարունակ գյուղացիները սպասում են, որ իրենց զանգեն եւ ասեն՝ ձեր բաժին պարարտանյութը եկել է, վճարեք եւ վերցրեք։ Նույն շիրակցիները կրկին մեզ ահազանգել են՝ ասելով, որ իրենց խաբել են, պատրաստ են, իհարկե, 9000 դրամով գնել մեկ պարկ պարարտանյութ, բայց դեռեւս այդ մասին ծպտուն չկա․ «Չկա պարարտանյութ, մենք չգիտենք էլ ինչ անել։ Հիմա էլ գյուղերում խոսակցություն կա, որ 9 հազարի փոխարեն 12 հազար 500 դրամով են մեկ պարկը վաճառելու։ Այսինքն՝ 10 մեշոկի մեջ ես 30 հազարի վնաս եմ կրելու։ Լրիվ ձեռ են առնում, սկզբից ուրիշ բան են ասում, լրիվ ուրիշ գին։ Տեսան, որ մարդիկ պատրաստ են առնել էդ գնով, հիմա էլ 3000 հազար դրամով ամեն պարկի մեջ թանկացնում են։ Ու ի՞նչ պիտի անենք՝ ճարահատյալ առնենք։ Գյուղացիներին պետությունը խաբել ա»։

Oragir.news-ը կապ հաստատեց Շիրակի մարզի Ազատավան բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Պողոսյանի հետ։ Վերջինս ասաց, որ ինչպես այլ գյուղերում, այնպես էլ իրենց մոտ պարարտանյութի խնդիրը կա։ Իրենց մոտ էլ գինն սկսվում է 9-ից 12 հազարի սահմաններում․ «Ես 150 տոննա արդեն բաժանել եմ գյուղում, բայց 800 տոննայի կարիք էլ կա։ Կախված է Լարսի վիճակից, ՌԴ-ից ահագին մեծ խմբաքանակ կբերվի։ Մարդիկ իրենց մատակարարի հետ պայմանավորվում են, ես էլ բաժանում եմ։ Մեր մոտ հիմնականում մշակում են հացահատիկ, կարտոֆիլ։ Մի շաբաթից մեր մոտ աշնանացան հացահատիկի մշակման ժամանակն է, իսկ գարնանցանի համար էդ ժամանակ պարարտանյութ չկար»։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»