Ներքին 4 տարի առաջ - 19:14 06-03-2022

Գյուղացիներին խնդրել եմ հնարավորինս շատ հող մշակել. Վահան Քերոբյանն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումներով անդրադարձել է Վայոց ձորի մարզ իր այցի մանրամասներին։
Մարտի 6-ին Հերհեր գյուղ այցելության մասին նախարարը գրել է. «Մի քանի ամիս առաջ Հերհեր գյուղից Վաչիկը եկել էր քաղաքացիների ընդունելության օրվա շրջանակներում ինձ հետ հանդիպման ու հրավիրել Հերհեր գյուղ, որը սիրով ընդունել էի, բայց ոչ մի կերպ չէր ստացվում գնալ։ Հերհերի բնակիչները շատ տպավորիչ էին, բոլորը գրագետ, աշխատասեր, մեր երկրի խնդիրները խորությամբ հասկացող ու լավատես։
Ի դեպ, միակ գյուղն էր, որտեղ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ կին կար։ Կարծում եմ, որ այսուհետև նման հանդիպումներին պետք է պնդել կանանց հավասար մասնակցությունը»,- գրել է նախարարը։
Մարտի 5-ին նա եղել է Աղավնաձորում, Արենիում և Խաչիկում։ Վահան Քերոբյանի գնահատմամբ՝ Աղավնաձորն Արենի խաղողի արտադրության ծանրության կենտրոնն է։ Հողի ռեֆորմ, խաղողի գին, կոոպերատիվներ. այս հարցերն են քննարկվել ֆերմերների հետ։
Ըստ նախարարի՝ Շվեյցարիայից վերադարձած Կարեն Մխիթարյանի ու իր գինեգործ ընկերոջ՝ Ժան Պոլի հետ քննարկվել ենք Արենի համայնքում գլեմփինգի հնարավորությունները։
Նշվում է, որ սահմանապահ Խաչիկ գյուղում քննարկվել են զարգացման պլանները։ «Գյուղացիներին խնդրել եմ հնարավորինս շատ հող մշակել»,- նշել է Վահան Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում