Ներքին 2 տարի առաջ - 19:54 19-12-2023

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրատապ քննարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հարցով

2023 թվականի հոկտեմբերի 26-ին Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրատապ քննարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հարցով և ընդունել է հռչակագիր:

Հետամուտ «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» հայտարարության՝ ճանաչողական այցով Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը:
Այսօր Կոնգրեսի պատվիրակության ներկայացուցիչներին հյուրընկալեց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։ Հայտնում են Մասիսի համայնքապետարանի մամուլի ծառայությունից։

Պատվիրակության ներկայացուցիչները նշեցին, որ իրենց այցի նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, նաև ավելին իմանալ փախստականների ընդունելության, համայնքապետարանի համար ստեղծված հետևանքների և խնդիրների մասին։

Ողջունելով հյուրերին՝ Դ. Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց Մասիս համայնք այցելության համար և տեղեկացրեց, որ Մասիսն այն եզակի համայնքն է (Երևանից հետո), որ ընդունել է մեծաթիվ արցախցիների՝ մոտ 12000։

Համայնքի ղեկավարը նշեց, որ համայնքում գործունեություն իրականացնող գործարարների, ինչպես նաև բազմաթիվ կազմակերպությունների, անհատների, բնակիչների աջակցությամբ արցախցիներին ընդունելու, կացարանով, առաջին անհրաժեշտության իրերով ապահովելու գործընթացը կազմակերպվել է շատ արդյունավետ, և այսօր էլ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Մասիսում հանգրվանած արցախցիներն ինտեգրվեն, իրենց զգան համայնքի բնակիչ։

Դ. Համբարձումյանն անդրադարձավ նաև համայնքում կազմավորված հումանիտար կենտրոնի գործունեությանը, որը համակարգում էր արցախցիների ընդունելության, հաշվառման, աջակցության տրամադրման գործընթացը և հավելեց, որ համայնքապետարանի ամբողջ աշխատակազմը ներգրավված է եղել այդ գործընթացին։

Դ. Համբարձումյանը պատասխանեց նաև հյուրերի կողմից հնչեցված հարցերին:

Պատվիրակության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին հյուրընկալության համար և նշեցին, որ այցից հետո Կոնգրեսի պատվիրակությունը կպատրաստի տեղեկատվական զեկույց, որը կներկայացվի Կոնգրեսի հաջորդ նիստերից մեկում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»