Երևան +24°
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 10:19 28-10-2023

ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղի փոխարեն կկիրառի «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան» անվանումը

Ռուսաստան Դաշնության պաշտպանության նախարարությունը փոխել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու անվանումը։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի» անվանման փոխարեն այսուհետ կօգտագործվի «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան» անվանումը։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքում»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Հիշեցնենք, որ նախորդիվ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միշտ կիրառում էր Արցախի տեղանունների հայկական տարբերակները, ինչը առաջացնում էր ադրբեջնական կողմի դժգոհությունը։