Ներքին 2 տարի առաջ - 12:33 19-12-2023

Ճիշտ չի վերցնել ու անդամավճար տվող կուսակցականների մասին տեղեկություն տալ ԿԸՀ-ին

ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորներ Արփինե Դավոյանի և Տրդատ Սարգսյանի հեղինակած օրենքների փաթեթի քննարկմանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իր դիտարկումները.

«Նախընտրական շրջանում կուսակցությունների և դաշինքների ծախսերի նկատմամբ վերահսկողությունը միմյանցից էականորեն չեն կարող տարբերվել, քանի որ ֆինանսավորման աղբյուրներն երկու դեպքում էլ պետք է լինեն օրինական, տրամաբանական և հնարավորություն ստեղծվի պատշաճ վերահսկողություն իրականացնել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ նախագծով տարանջատումն միանշանակ չէ, քանի որ այս երկուսը պետք է միմյանց հետ օրգանական կապի մեջ լինեն… Այսօր այս տարանջատումը, որ դրված է նախագծում և ընթացքում էլ է փոփոխության ենթարկվելու, էականորեն խաթարելու է կուսակցությունների ֆինանսավորման և դրանց նկատմամբ սահմանադրական վերահսկողության արդյունավետ մեխանիկզմը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ ընտրություններին ընդհանուր ֆինանսավորումից օգտվում են նաև այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են 2 %-ի շեմը։

«Այսօրվա կարգավորումներով անհասկանալի է, թե այդ կուսակցություննը, կամ դաշինքները, եթե լինեին, ապա ինչպես պետք է նախագծով առաջարկվող նպատակային ֆինանսավորման չափորոշիչներին բավարարին կամ արդյոք այդ չափորոշիչները վերաբերում է նաև իրենց, թե ոչ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա ընդգծեց, որ նախագծով բերված հասկացություններն օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերով սահմանված չեն։

«Այսօր այն ենթաօրենսդրական ակտով, որ ընդունված է կուսակցությունների ֆինանսավորման առումով , ստացվում է մի իրավիկճակ, երբ կուսակցությունները պետք է ներկայացնեն հաշվետվություն, ըստ էության, կուսակցության անդամների վերաբերյալ»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ այն կհակասի սահմանադրական այն կարգավորմանը, որ կուսակցություններն անկախ են, ինքնուրույն և չեն գտնվում վերահսկողության տակ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»