Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:57 08-02-2023

Փաշինյանն առաջարկում է դատի տալ ԶԼՄ-ին, եթե կոռուպցիայի մասին հրապարակումը ճիշտ չլինի

Այն փաստը, որ մենք հակակոռուպցիոն միջազգային ռեյտինգներում փոքր հետընթաց ենք արձանագրում, բացարձակապես անընդունելի է։ Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ օրերս հրապարակված զեկույցին։

«Շատ մտահոգված եմ այդ տվյալներով և չեմ կարծում, որ գուցե վիճակագրության սխալ կա։ Եթե նույնիսկ այդպես է, մեր քաղաքականությունն այնպես է, որ բոլոր ռեյտինգներով պիտի ունենանք առաջընթաց։ Եթե ունենք հետընթաց, նշանակում է ինչ-որ բան այն չէ»,- ասաց Փաշինյանը

Վարչապետը նշեց, որ իր կարծիքով այստեղ մեծ դեր ունեն նաև լրատվամիջոցների կողմից արված հրապարակումները՝ տարբեր պաշտոնյաների կողմից կոռուպցիոն գործարքների մասին։ «Ես ուզում եմ առաջարկել բանաձև, որ այդպիսի որևէ հրապարակում անարձագանք չմնա։ Եթե ճիշտ չէ՝ ուրեմն պետք է քաղաքացիական հայցի կարգով գնալ և հետևողական լինել»,- ասաց Փաշինանը՝ հավելելով, որ վաղը նաև դատական համակարգի ներկայացուցիչներին են հրավիրել կառավարության նիստին, որպեսզի այս հարցն էլ քննարկվի․ «Մենք կոռուպցիայի դեմ պայքարում-պայքարում ենք, բայց կան քրգործեր, որ արդեն 4 տարի է, ինչ հարուցված են։ Ակնհայտ է, որ հատուկ այնպես են անում` գործերն ուշ քննեն, որ վաղեմության ժամկետները լրանան, և այդ գործերը գնան ու փակվեն։ Սա շատ լուրջ պրոբլեմ է»։

Նրա խոսքով` չնայած ասում են, որ համակարգային կոռուպցիան հաղթահարել են, սակայն ամեն շաբաթ մարդ են ձերբակալում մաքսայինից, քաղաքապետարաններից, նախարարների են ձերբակալում։ Վարչապետն ասաց, թե պետք է վերահաստատեն` կոմպրոմիսներ չպետք է լինեն։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»